
1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Ներսիսյան Տիգրան
4.Հակոբյան Արսեն
5.Մանուկյան Ադամ
6.Սաղոյան Սոֆի
7.Փանոսյան Հասմիկ
8.Գևորգյան Էլինա
9.Դանիելյան Եվա
10.Հովհաննիսյան Արևիկ
11.Սաղոյան Մարի
12.Մխեյան Ռոման

1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Ներսիսյան Տիգրան
4.Ավետիսյան Յանա
5.Հակոբյան Արսեն
6.Մանուկյան Ադամ
7.Սաղոյան Սոֆի
8.Գևորգյան Էլինա
9.Դանիելյան Եվա
10.Հովհաննիսյան Արևիկ
11.Սաղոյան Մարի
12.Պողոսյան Սառա
13.Թովմասյան Կլարա
14.Աբրահամյան Գեղամ
15.Սարգսյան Նարեկ
16.Աղաջանյան Գարիկ
17.Մխեյան Ռոման
18․Մաթևոսյան Նարե
19.Սաֆարյան Գառնիկ

1.Ղարիբյան Նենսի
2.Ներսիսյան Տիգրան
3.Ավետիսյան Յանա
4.Հակոբյան Արսեն
5.Մանուկյան Ադամ
6.Սաղոյան Սոֆի
7.Փանոսյան Հասմիկ
8.Ազատյան Ալվարդ
9.Գևորգյան Էլինա
10.Դանիելյան Եվա
11.Հովհաննիսյան Արևիկ
12.Սաղոյան Մարի
13.Եղիազարյան Յանա
14.Պողոսյան Սառա
15.Թովմասյան Կլարա
16.Աղաջանյան Գարիկ
17.Մխեյան Ռոման
18.Սաֆարյան Գառնիկ
19․Մաթևոսյան Նարե

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Մի օր գնացինք թանգարան նկար նայելու:Չատին նկարը նայելիս հայտնվեց նկարի մեջ:Տեսնենք մեզ էլ է կանչում: Մենք Էլ մտանք ,տեսնենք ինչՙ անապատ : Քայլեցին, քայլեցին, մեկել տեսնենք մի լիճ: Մտանք մեջը, որ լողանք, մեկ էլ հայտնվեցինք թանգարանում:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Մի օր գնացի մի գյուղ, մին էլ տեսնեմ երեք մարդ վիճում են, երկուսը՝ մեռած են, մինն էլ իսկի չի խոսում։ Էս մարդիկ գոռգոռում են, իրար հայհոյում։
-Այ մարդ, -ասի, -մի պատմեք տեսնեմ ինչու՞ եք կռվում, ձեր հարցին լուծում տամ։
Սրանք սկսեցին գոռգոռալով,իրար հերթ չտալով պատմել կատարվածը։Լսեցի, լսեցի․ ոչ բան հասկացա, ոչ էլ պատճառը իմացա։Սկսեցի խրատել էս մարդկանց, լսեցին, լսեցին սուսուփուս գնացին իրենց տները։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Սուտլիկ պատմություն
Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, գնացինք անտառ սունկ հավաքելու:Այս անգամ էլ Հադին էր , Հյուդին էր ,Չատին էր ,Մատին էր ,հերս էր, ես էի:Գնացի՜նք, գնացի՜նք հեռվից տեսանք երեք անտառ երկուսի մեջ իսկի ծառ չկար, մնի մեջ էլ մեկ ծառ՝ չորացած:Մեկ էլ տեսնենք այս ծառի տակ երեք սունկ՝ երկուսը փշոտ ու թունավոր,մեկն էլ իսկի ուտելու բան չէր:Հադիին, Հյուդիին, Չատիին,Մատիին,ասեցի որ սունկը հավաքեն, իրենք էլ ,թե գործիք չունենք բա: Իմ ձեռը մի հաստ ու բարակ փետ կար ,որ խփեցի էս սնկերը փռվեցին՝ ամեն մի սունկը մի գոմեշի չափ: Հադին շալակեց չկարաց, Հյուդին շալակեց չկարաց,Չատին չկարաց, Մատին չկարաց,հերս էլ չկարաց, ես շալակեցի գնացինք…
Читать далее «Սուտլիկ պատմություններ․Հորինում են սովորողները»
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, անունը՝ Հուռի
նա այնքան աշխատասեր է լինում, որ մարդիկ նրա անունը դնում են աշխատասեր Հուռի։ Նա ամբողջ օրը բուրդ էր գզում, տուն էր մաքրում, ճաշ էր պատրաստում։ Հուռին շատ գեղեցիկ էր որովհետև աշխատանքը գեղեցկացրել էր նրան։ Ով նրան հարս տաներ, կխերվեր։
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Աշխատասեր Հուռին
Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, նա շատ աշխատասեր ու գեղեցիկ էր։ Նա ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ, հարևնները նրան շատ Էին սիրում։
Նա օգնում էր իր մայրիկին տնային գործերում , խնամում էր կենդանիներին և շատ լավ էր սովորում դպրոցում։
Հուռին ազատ ժամանակ բակում խաղալու փոխարեն, միշտ գնում և օգնում էր իրենց հարևաններին, իսկ նրանք Հուռին կոնֆետ էին տալիս ու բարի խոսքեր ասում։
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
« Աշխատասեր Հուռի »
Կար չկար մի աղջիկ կար, անունը Հուռի: Օր ու գիշերաշխատում էր: Իր գյուղում նրա հետ ուզում եին պսակվել բոլոր տղաները, որովհետև նա շատ աշխատասեր էր և գեղեցիկ: Նա պսակվում է մի տղաի հետ և նրանք ունենում են մի փոքրիկ տղա և ուրախ երջանիկ ապրում:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Աշխատասեր Հուռին
Մի ժամանակ, փոքրիկ գյուղերից մեկում, ապրում էր մի աղջիկ՝ Հուռի անունով։ Նա շատ աշխատասեր էր և ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Ուներ գեղեցիկ այգի, հոգ էր տանում իր ընտանիքի մասին և միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին։ Մի օր գյուղում մի նոր մարդ հայտնվեց։ Ջորջ անունով մի վաճառական, որը հասել էր այս փոքրիկ գյուղ՝ վաճառելու իր ապրանքները։ Ջորջը մեծ քաղաքներից էր եկել ու շատ գումար էր վաստակել, բայց մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։Նա փնտրում էր իր երկրորդ կեսին։ Նա սկսեց շփվել Հուռիի հետ։Երբ տեսավ,թե ինչ բարի,գեղեցիկ և աշխատասեր աղջիկ է Հուռին,անմիջապես սիրահարվեց նրան։Ամուսնացան։ Հուռին ցույց տվեց Ջորջին, թե ինչպես պետք է աշխատել համբերությամբ ու սրտով։ Նրանք սկսեցին միասին աշխատել՝ աճեցնելով ոչ միայն այգիներ ու բերք, այլ նաև սիրելի ընտանիք։ ։Գյուղի մյուս բնակիչները պատմում էին <<Աշխատասեր Հուռիի ու նրա սիրելի Ջորջի >>մասին,որպես օրինակ՝ ինչպես աշխատասիրությունն ու միասնությունը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։
Եվ այդպես նրանք ապրեցին երկա՜ր ու երջանիկ՝ միշտ հիշելով, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ սերն ու բարությունը։
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կինը երկու աղջիկ է ունենում՝ մեկի անունը Հուռի է դնում,մյուսի անունը Աննա։ Հուռին շատ էր աշխատասեր էր, ամբողջ օրը գործ էր անում և օգնում էր իր մայրիկին, իսկ Աննան ծույլ էր, անբան, ամբողջ օրը տունը թափթփում էր, չէր լվացվում, գզգզված ման էր գալիս։ Աննան մաստակ էր ծամում էր,կտերը տիտիկ էր անում,ուտում, խմում, մթնում էր պարկում քնում էր։
Մի օր Հուռիին ամուսնացավ մի սիրուն և խելացի տղայի հետ, իսկ Աննան ինչպես միշտ անկապ նստած էր տանը, նրան ոչ ոք չէր սիրում։
Մի օրել նրա մայրը ասաց նրան, որ նա պետք է դառնա աշխատասեր աղջիկ, ինչպես Հուռին, որ բոլորը նրան սիրեն և խաղան նրա հետ։
Читать далее «Նոր շունչ թումանյանական հերոսներին.Աշխատասեր Հուռին»Մոտենում է Ամանորը և բոլորն անհամբեր սպասում են տարվա ամենասիրելի տոնին և իհարկե Ձմեռ պապիկին:
Էլ ի՜նչ Ամանոր, առանց Ձմեռ պապիկին ուղղված նամակների:Սովորողները մեծ սիրով պատրաստել են իրենց էլեկտրոնային նամակ-բացիկները, որոնք ուղարկել ենք Ձմեռ պապիկի էլեկտրոնային հասցեին:

























Ձմեռն արդեն եկել է և սովորողները շատ անհամբեր սպասում էին ձմռանը, քանի որ սիրում են ձյուն և ամենակարևորը անհամբեր սպասում են ձմռան ամենակարևոր տոնին` Ամանորին:Եկեք միասին ընթերցենք սովորողների նամակները, որոնք ուղղված են ձմռանը:
























Սովորողների հետ ընթերցեցինք Ռոդարիի <<Թարս հարցեր>> ստեղծագործությունը։Սովորողները այն շատ հավանեցին և հորինեցին իրենց թարս հարցերով պատմությունը և իհարկե այն նկարեցին paint ծրագրով։
Ներկայացնում է Դանիելյան Եվան
Մարգարիտան մտնում է հյուրասենյակ և տեսնում որ ամեն ինչ թարս է: Բազմոցը,սեղանը,աթոռները և ամեն ինչ կախված են առաստաղից:Նկատում է, որ մայրիկը բազմոցին նստած հեռուստացույց է դիտում , հայրիկը գիրք է կարդում,իսկ կատուն էլ անկյուում իր կերն է ուտում: նա մտածում է ,թե ինչ է կատարվում և մայրիկին հարցնում է. -Մայրիկ , այս ի՞նչ է կատարվում ,ինչու՞ առաստաղն ունի բազմոց և բազմոցն ունի մայրիկ:Մարգարիտան մի պահ լռում է և հասկանում, որ իր հարցերն են էլ թարս: Մայրիկը պատասխանում է. -Մարգարիտա,ամեն ինչ կարգին է , բա առաստաղը չունենա բազմոց, իսկ բազմոցն էլ մայրիկ: Մարգարիտան մոտենում է կատվին, կատուն էլ մլավելու փոխարեն սկսում է հաչալ:Նկատում է, որ հայրիկն էլ գիրքը թարս է բռնել:Հեռուստացույցով կենդանիների հաղորդման ժամանակ էլ կրիան վազում է, շունը մլավում, իսկ մկնիկը մռնչում:Նա սենյակից վախեցած դուրս է գալիս, ուզում է կրկին հյուրասենյակ մտնել ,բայց այդ պահին արթնանում է և հասկանում , որ դա երազ էր, այն էլ թարս երազ:

Ներկայացնում Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Լինում է չի լինում, մի տղա է լինում․ այդ տղան մոտենում էր մարդկանց և թարս հարցեր էր տալիս։ Մարդիկ չէին հասկանում նրա հարցերը։Նա հարցնում էր, թե ինչու՞ սլաքը ժամ ունի, ինչու՞ ոտքը մարդ ունի,ինչու՞ ժպիտը մարդ ունի․ու այդպես էլ այդ հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել,որովհետև նրա հարցերը թարս էին և անհասկանալի։Կյանքում բոլոր հարցերը պետք է տալ խելացի եվ ճիշտ,որ մարդիկ կարողանան համապատասխան պատասխաններ տալ քեզ։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Մի օր հայրիկս կառուցեց լողավազան,որ տուն ուներ։Այդ օրը տոն էր մեզ համար և մայրիկս պատրաստեց կաղամբ,որ տոլմա ուներ։Ես եկա և հարցրի․-Մայրի՛կ,իսկ կարո՞ղ եմ խմել մուրաբա,որ թեյ ունի ։Բոլոր հյուրերը զարմացած մեզ էին նայում և իրար՝ չհասկանալով,թե մենք ինչ ենք խոսում

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան
Կար չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով։ Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը՝ հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր,որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել։ Ասենք, գալիս էր ու հարցնում․ -Ինչու՞դարակները սեղան ունեն։ Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում․ -Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրնակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն։ -Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչու՞ դարակները սեղան ունեն։ Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում։
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Լինում է, չի լինում մի տղա է լինմում: Այս տղան ամեն օր իր թարս հարցերով ձանձրացնում է իր մայրիկին և հայրիկին: Օրինակ գալիս է և հարցնում թե ինչու՞ ուտելիքը սառնարան ունի: Հայրիկը կամ մայրիկը բացատրում են, բայց տղան նորից իր հարցերն է տալիս: Այսպես տղան մեծանում էր, մեծանում և աշխարհում ճանաչված է դառնում իր թարս հարցերի շնորհիվ:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Լինում է չի լինում։ Մի փոքրիկ տղա է լինում:Նա շատ էր սիրում թարա հարցեր տալ, դա նրան շատ էր դուր գալիս։Մի օր նա հարցրեց իր պապիկին։- Պապիկ ինչու՞ խնձորը ծառ ունի։ Պապիկ զարմացած պատասխանեց.-Թոռնիկս դու հարցը թարս ես տալիս, ոչ թե խնձորը ծառ ունի, այլ ծառն խնձոր ունի, քանի որ խնձորը աճում է ծառի վրա։ Այդ օրվանից տղան սկսեց հարցերը ճիշտ տալ։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Կար, չկար մի աղջիկ կար, որն ամբողջ օրը մարդկանց ձանձրացնում էր իր խաղերով։ Նա փոքրիկ էր և շատ էր սիրում խաղալ։ Ուղղակի վատն այն էր, որ ոչ ոք չէր կարողանում նրա հետ խաղալ, նրան հասկանալ, քանի որ նա թարս էր խոսում ու թարս հարցեր էր տալիս։ Օրինակ՝ նա ասում էր ինչու՞ գնդակը խաղա աղջկանով, ինչու՞ կոշիկը մարդ ունի կամ ինչու՞ վերնագիր հեքիաթ ունի։ Բոլորը շատ զարմանում էին։ Բայց շուտով աղջիկը մեծացավ, և ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց դպրոց գնալ ու սովորեց շիտակ հարցեր տալ։

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Կար–չկար մի ինչուիկ աղջիկ կար նա շատ էր հարցեր տալիս։Մի օր, ինչուիկ աղջիկը բոլոր մարդկանց հարցեր էր տալիս թեԻնչու տերևը ծառ ունի կամ կորիզը խնձոր և ոչ ոք չէր կարողանում պատասխանել նրան։Մի օր ինչուիկ աղջիկը հարց տվեց մի ծեր մարդու՝ օրինակ ինչու տանիքը տուն ունի և մարդը պատասխանեց հարցին,որ տանիքը գեղեցիկ լինի։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Լինում է չի լինում ,մի աղջիկ է լինում :Նա ոչինչ չի հասկանում: Օրինակ ասում է այս սեղանը ինչու՞ է մեծ :Մարդիկ զարմացան և ասեցին ,որ սեղանը մեծ է որ մի քանի բան դնենք վրան:Մարդիկ տեսան ,որ այդ աղջիկը ոչ մի բան չի հասկանում, դրա համար փախչեցին:

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Կար մի տղա։Նա սիրում էր մարդկանց հարցեր տալ։Օրինակ ինչու բաժակը ջուր ունի ։ Մարդիկ զարմանում էին և բացա տրում, որ բաժակի մեջ ջուր են լցնում ։ Հետո հարցնում էր ինչու լեզուն մարդ ունի։Մարդիկ տարուբերում էին գլուխները և ասում, որ մարդիկ լեզվի օգնությամբ խոսում են։Նա գնաց ,սկսեց ապրել սարի գագաթին։
