Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով մեզ կրկին հյուր եկան Բնագետների ջոկատն ու ընկեր Անժելան։Այս անգամ ավագ սեբաստացի սովորողները ներկայացրեցին, թե ինչպես կարող ենք սերմնացան իրականացնել։Շնորհակալություն ընկեր Անժելային և իր ջոկատին, այքան մանրամասն սերմնացանի ընթացքը ներկայացնելու համար։Կրտսեր սովորողները խոստացան ճիշտ խնամել և դիտարկումներ անել։
Рубрика: հունվար 2021
Ձմեռային հեքիաթ
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Մի բաց նամակ ամենքին>> ստեղծագործությունը և վայելում ձմեռային հեքիաթը։
«Հարթակում ծնողն է».հեքիաթներ Լոռվա բարբառով.Ներկայացնում է Հերմինե Մաղաքյանը
<<Հարթակում ծնողն է>> նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորող Սամսոն Կոստանդյանի մայրիկը՝ Հերմինե Մաղաքյանը, ներկայացրեց Հ․Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> և <<Քաջ Նազարը>> հեքիաթները՝ Լոռվա բարբառով։Սովորողներն շատ մեծ հետաքրքրությամբ էին լսում հեքիաթները և ոգևորված իրենց հարցերն էին տալիս։Շնորհակալություն, սիրելի Հերմինե։
Ազգային խաղեր
Ազգագրական փառատոնին ընդառաջ 1․1 և 1․2 դասարանների սովորողները ընկեր Ջուլիի հետ խաղացին ազգային խաղեր։
Ազգագրական փառատոն 2021․Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ
Ազգագրական փառատոնին ընդառաջ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի տեխնոլոգների ջոկատը ընկեր Տաթևի հետ միասին օգնեցին 1․1դասարանի ճամբարականներին պատրաստել ծիսական տիկնիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր, սովորողները ձեռք բերեցին մի շարք հմտություններ՝ թելը փաթաթելու, հյուսելու, կապելու և այլն։Շնորհակալություն ընկեր Տաթևին և իր ջոկատին։
Հանրակրթական Դիջիտեք 2021․Պատրաստում ենք պլաստիլինե համակարգիչներ
Հանրակրթական Դիջիթեք 2021-ի ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ընկեր Ալիսի հետ պատրաստեցին պլաստիլինե մեդիագործիքներ՝համակարգիչներ և հեռախոսներ։
Հ․Թումանյան․Մի բաց նամակ ամենքին
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը
Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը
Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը
Ներկայացնում է Ռազմիկ Սահակյանը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Սովորող-սովորեցնող նախագիծ․ Խաղում ենք կառուցողական խաղեր
Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում ուրբաթ օրը մեզ հյուր էին եկել Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները, ովքեր իրենց կրտսեր ընկերների հետ խաղացին կառուցողական խաղեր։Խաղերը շատ հետաքրքիր էին և սովորողները ոգևորված միասին խաղացին։Շատերը որոշեցին նաև տանը խաղալ;
Շնորհակալություն մեր ավագ ընկերներին։Խաղ 1-ին
Խաղ 2-րդ
Հարթակում ծնողն է․Նելլի Վահանյան և Արգիշտի Փիլոյանը․Լուսանկարչության արվեստը
Ուսումնական հետազոտական ձմեռային ճամբարի ընթացքին մասնակցում են նաև ծնողները՝ ներկայացնելով իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները վարպետության դասերի միջոցով։Այս անգամ <<Հարթակում ծնողն է>>նախագծի շրջանակում սեմինար-հանդիպում ունեցանք Նելլի Վահանյանի և Արգիշտի Փիլոյանի հետ, ովքեր ներկայացրեցին լուսանկարչության արվեստը և պրակտիկ դաս անցկացրեցին 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ։Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին վարպետության դասին։Ընթացքը շատ հետաքրքիր էր և տպավորիչՇնորհակալ ենք, սիրելի ծնողներ։









