<<Տիեզերք>> նախագծի շրջանակում, ուսումնասիրեցինք տիեզերքը, մոլորակները և մեր ունեցած տեղեկություններով այցելեցինք Պլանետարիում՝ դիտելու ուսումնական ֆիլմ Արեգակնային համակարգի մասին՝ Մոգական մոլորակը, Արևից այն կողմ։ Մուլտֆիլմը դիտելուց հետո Անգլիական այգում իրականացրեցինք միասնական ընթերցողական ֆլեշմոբ, կատարեցինք կոմիտասյան երգեր։
Ճամփորդության նկարագրությունը՝ Տիեզերքը ուսումնասիրելուց հետո մեր ունեցած նյութերով կայցելենք Պլանետարիում՝ դիտելու երկու ուսումնական ֆիլմ տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին: Դիտելու ընթացքում կվերհիշենք մեր ընթերցած նյութերը Տիեզերքի մասին, կհամեմատենք՝ ի՞նչ նոր բան սովորեցինք Տիեզերքի մասին, մեր գտած նյութերից ի՞նչն էր հավաստի, ինչի՞ մասին իմացանք։ Կդիտենք տիեզերքը , մոլորակները : Դիտելուց հետո Անգլիական այգում կշրջենք, կընդմիջենք, կկատարենք կոմիտասյան երգեր` «Կաքավ», «Սոնա յար», «Լորիկ», «Էսօր ուրբաթ է»։ Այգում կիրականացնենք աշնանային նկարչական պլեներ, կուսումնասիրենք այգում գունավորված տերևները։ Կհավաքենք տերևները, կստանանք աշնանային ապլիկացիաներ։
Արդյունքների ամփոփում՝
Սովորողները իրենց անհատական բլոգներում կպատմեն՝ ի՞նչ նոր բան սովորեցին Տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին։