Рубрика: մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական հավաք
Հարթակում ծնողն է.Մոտոցիկլետները որպես սպորտաձև, ապրելակերպ. Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները
Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 11․30
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի սովորողներ
Հանդիպման թեման— Մոտոցիկլետը որպես սպորտաձև, ապրելակերպ և փոխադրամիջոց
Հանդիպումը կանցկացնեն— Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները
Մասնագիտությունը— / մասնագիտությունը՝կինոօպերատոր/
Նպատակը-Ծանոթանալ փոխադրամիջոցի տվյալ տեսակին, դարձնել սպորտի բաղկացուցիչ մաս, թոթափել ծանրաբեռնված երթևեկությունը:Մեծացնել հետաքրքրությունը դեպի այս փոխադրամիջոցը:
Հանդիպման ընթացքում մոտոցիկլիստները իրենց մոտոցիկլետներով մուտք կգործեն Արտասահման և կներկայանան հանդիպման մասնակիցներին։
Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը
Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 15․00
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, սովորողներ,Քոլեջի ուսանողներ
Հանդիպման թեման-Ճամփորդական հմտություններ, զբոսաշրջություն, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ, անդրադարձ՝ Բարձունքի հաղթահարում նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:
Հանդիպումը կանցկացնի—Տիգրան Շահբազյանը /Տիգրան Վարագը/
Մասնագիտությունը-աշխարհագրագետ, լեռնային փրկարարար, Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
Նպատակները-Ծանոթանալ ճամփորդական բոլոր հմտություններին, ճամփորդությունը կազմակերպելու, տեղանքը ճիշտ ընտրելու հմտություններին, ճամփորդական պայուսակը ճիշտ դասավորելու, անհրաժեշտ իրերի ցանկը կազմելու հմտություններին։Ճամփորդության մասնակիցներին նախապատրաստական աշխատանքներում ներգրավելու և ճամփորդությանը կամ արշավին պատրաստելու գործընթացի կարողություններին։
Խնդիրները -Ճամփորդությունները, արշավները դարձնել հետաքրքիր, անվտանգ, հայրենի երկիրը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու ճիշտ աշխատանք։Տարատարիք մարդկանց արշավներին ներգրավվածությունը ավելացնելու , առողջ և հետաքրքիր, հետազոտական ճամփորդություններ ունենալու գործընթաց։
Հանդիպման տեսանյութը ստորև՝
Ես կարողանում եմ․Մարզատոն
Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․1 դասարանի սովորողներն մայիսի 17-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի լավ մարզվեցին, մարզական խաղեր խաղացին։
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան
Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթ․ամփոփում

Համբարձման ծեսի երգեր․Պատրաստվում ենք ճամփորդության
Հարթակում ծնողն է․Խմբակայաին թերապիա․Ներկայացնում է Ամալյա Օհանյանը
Համբարձման ծեսը Աշտարակում
Մայիս 14-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանը և 5-6 տարեկանները ճանապարհ ընկան դեպի Աշտարակ՝ տոնելու Համբարձման ծեսը։Համբարձման ծեսի երգերը երգելով՝ քայլեցինք, հավաքեցինք 7տեսակ ծաղիկ, 7 բուռ ջուր ցայտաղբյուրներից և յոթ քար ,լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Ջուլիի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք։
Ընթացքում տղաները նաև աղբահանություն արեցին, մաքրեցին շրջակա միջավայրը։
Օրվա տպավորությունները աննկարագրելի էին։
Հարթակում ծնողն է․Սոցիալ մեդիա մարքեթինգ/ՍՄՄ/․Ներկայացնում է Անի Ասատրյանը

Հանդիպման օրը-Մայիսի 17՝ ժամը 15․00
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-Դասավանդողներ, ծնողներ, Քոլեջի ուսանողներ
Հանդիպման թեման-Սոցիալ մեդիա մարքետինգ/ՍՄՄ/
Հանդիպումը կանցկացնի— Անի Ասատրյանը
Մասնագիտությունը-տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ,ԵՊՏՀ դասախոս
Նպատակները- լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով։ Սոցիալական մեդիայի օգտագործման համալիրի միջոցով նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և այլ բիզնես առաջադրանքները լուծելու գործընթացին։
Խնդիրները-
- Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
- Գրավիչ բովանդակության ստեղծում
- Գովազդների ստեղծում և ղեկավարում
- Facebook, Instagram, google tools , youtube, Linkedin, Tripadvisor հարթակների տիրապետում
- Բազմաթիվ գործիքների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:
Հանդիպման ընթացքում կծանոթանանք՝
Ի՞նչ է մարքեթինգը,
Ի՞նչպես ստեղծել գրավիչ բովանդակություն
Facebook Marketing
Instagram Marketng
Հանդիպման տեսանյութը ստորև՝
Լողում ենք մեր սիրելի լողավազանում
Այսօր 1․1 դասարանի սովորողները հերթական լողուսուցման պարապմունքը անցկացրեցին փակ լողավազանում։Յուրաքանչյուր հինգշաբթի օրը սովորողների համար տոն է , քանի մասնակցում են լողի պարապմունքի։Քայլքով Բանգլադեշյան Հյուսիսից հասնում ենք Արևմուտք և վայելում կրկին լողալու հաճույքը։Սովորողներից շատերն արդեն հմուտ լողորդներ են։Շնորհակալություն սիրելի ընկեր Անուշին։





