Հեսու Գրիգորյան
Рубрика: մայիս 2022
Ես կարողանում եմ. ստուգատես
Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Ներկայացնում է Մարատ Միրզայանը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Ներկայացնում է Աբտոյան Գայանեն
Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Դավիթ Մակարյանը
Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը
Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:









Համբարձման ծեսը Բջնիում․

Քարտեզը՝ այստեղ։
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի գ․Բջնի
Մասնակիցներ՝ 2.1 և 3․3դասարանի սովորողներ, ծնողներ, գյուղի բնակիչներ
Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 2
Մեկնում՝ Հյուսիսային դպրոցից ժամը՝09.30
Վերադարձը՝ժամը 15.00
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան
Նախագծի նպատակներ և խնդիրներ՝
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
- ազգային արժեքների տարածում
- գյուղի բնակիչների հետ միասին վերականգնել ծեսը
- ծանոթանալ գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
- սովորողները իրենք կդառնան ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
- հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին
Նախագծի իրականացման փուլերը՝
- Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
- Ճամփորդություն
- Ամփոփում
Ծրագրում՝
- Այցելություն գ․Բջնի
- ՏՀամբարձման ծեսի մեկնարկ․ տնից-տուն
- Քայլք Ս․Աստվածածաին եկեղեցի․ Համբարձման ծես
- Տոնական ընդմիջում
- Քայլք Բջնիի բերդ
- Վերադարձ
Բարձունքի հաղթահարում .Թեղենյաց վանք
Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:
Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք
« ՀակաբացիլԿոմիտաս» նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:
Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:
Արկածները թող շարունակական լինեն:Կեցցե՜ք բոլորդ:
Արի կարդանք.Հանդիպում 3.2 դասարանի հետ
Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։
Աշխատակարգ 22․05 — 27․05․2022
Իրականացվող նախագծեր՝
Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր
Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ.հանդիպում երկրորդ
Բարձունքի հաղթահարում
Համբարձման ծես
Ուսումնական ռեսուրսներ
Ժամանակահատված՝ մայիսի 22-27
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու գիրք-տետրը ավարտում և ամփոփում ենք. նախադասություն հասկացություն հասկացություն, նախադասության տեսակները, ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի
Մաթեմատիկա՝ Եռանիշ թվերով գումարում և հանում կարգային անցումով, թեմաների կրկնողություն :Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝ chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»
Առցանց խաղեր
4-ի բազմապատկում
5-ի բազմապատկում
6-ի բազմապատկում
7-ի բազմապատկում
Բաժանումը՝ տեսադաս
Читать далее «Աշխատակարգ 22․05 — 27․05․2022»Բարձունքի հաղթահարում․ Թեղենյաց վանք
- Բարձունքի հաղթահարում
- Հակաբացիլ Կոմիտաս
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Թեղենյաց վանքի հարակից տարածքում
Վայրը՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղից հյուսիս արևելք՝ դեպի Թեղենյաց վանք
Մեկնում՝ մայիսի 27-ին Հյուսիսային դպրոցի Արևելյան լանջ, ժամը 10:00
Վերադարձ՝ ժամը 16:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Նարինե Պողոսյան,Հեղինե Խալաթյան
Ճանապարհի տևողությունը՝ 1ժամ 14 րոպե
Տեղանքի ընտրության խորհրդատու՝ հայրենագետ Հեղինե Խալաթյան
Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Ընթացքը՝
Աշխարհագրական-հայրենագիտական
- Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում
Ընթերցողական
- Վերելքի ընթերցումների ընտրանի ընթերցումներ, Հակաբացիլ Կոմիտասի երգերի կատարում բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…
Բնապահպանական
- Աղբից մաքրում ճանապարհը, Թեղենյաց վանքի հարակից տարածքը, լուսանկարում
Տեխնոլոգիական
- Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ, ջուր
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ճամփորդ սեբաստացին
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- կարգապահ է
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Նախագծի ամփոփում `
- Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
- Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։