Մայիսի 18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մարզական հանդիպում ունեցան 3.1 և 3.3 դասարանի սովորողները։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին էստաֆետային խաղերին։
Մարզական պարապմունքի ընթացքում սովորողների հետ նախավարժանք կատարեցինք, վազեցինք և էստաֆետային ու ազգային խաղեր խաղացինք։Խաղերը սովորողների համար ամենաոգևորիչն է։
Օրը՝ մայիսի 17, ժամը 10:00-11։00 Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 3․3 դասարանցիներ Պատասխանատուներ՝ Մարի ՄիքայելյանՍրբուհի Ներսիսյան, Սուսան Պետրոսյան
Ծրագրում՝
Շարային վարժություններ, նախավարժանք
Մարզական խաղեր
Հեծանվավարություն
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Այսօր՝ մարտի 29-ին, մեկնարկեց 2023-2024 ուստարվա 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։Այսօր մուտքի ճամբարի երրորդ օրն էր։
Հայտագրված 19 սովորողից մասնակցել են 16 սովորող։
Ղարիբյան Նենսի
Դանիելյան Եվա
Ավետիսյան Յանա
Սաղոյան Մարի
Սաղոյան Սոֆի
Մանուկյան Ադամ
Հակոբյան Արսեն
Հակոբյան Ռոման
Փանոսյան Հասմիկ
Շահբազյան Ալեքսանդրա
Բեգոյան Ժաննա
Ղազարյան Դավիթ
Աբրահամյան Էմիլի
Հովհաննիսյան Արևիկ
Բարսեղյան Արմեն
Բարսեղյան Արեն
Այսօր առավոտյան հանդիպեցինք և խմբով ճանապարհ ընկանք դեպի Ագարակ։Երեխաները արդեն նախապես գիտեին այցի մասին և ոգևորված սպասում էին, որպեսզի քայլքով գնանք Ագարակ։Մտավախությունը միայն եղանակի վատ կանխատեսումն էր, սակայն եղանակը այնքան բարենպաստ էր, որ մենք իրականացրեցինք մեր նախագիծը։։Աննկարագրելի գեղեցիկ էին երեխաների տպավորությունները։Երեխաները սկզբում ձիավարեցին , այնուհետև շրջեցին և տեսան բոլոր կենդանիներին ու թռչուններին։