Սովորողները ամառային ճամբարի ընթացքում հորինեցին ամառային խնդիրներ՝ օգտագործելով իրենց մաթեմատիկական կարողությունները:Խնդիրները կհրապարակենք առանձին հղումով:
Рубрика: Մեդիագրագիտություն
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:









Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում
Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ
Նախագծի վերնագիրը՝ «Ես փոխանցում եմ հմտություններ՝ ստեղծում ենք հորինուկներ»
Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներ
Մասնակիցները — Հյուսիսային դպրոցի 2-1 և 1-2 դասարանի սովորողներ
Նպատակը — Սովորողները փոխանցում են իրենց հմտությունները կտրսեր ընկերներին, որի արդյունքում էլ կրտսեր ընկերները ձեռք են բերում նոր հմտություններ, նաև միասին ստեղծագործելու, հորինելու և հորինուկները ներկայացնելու կարողություններ
Նախագծի սկիզբը, ընթացքը․
Նախագիծը մեկնարկել ենք «Սեբաստացու օրեր» նախագծերի շրջանակում և շարունակում ենք իրականացնել մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում:Նախագծի ընթացքում համագործակցել ենք «Հյուսիսային դպրոցի» 1-1, 1-2 դասարանի և 5 տարեկանների խմբի հետ, սովորողներին փոխանցել ենք մեդիահմտություններ՝ word և paint ծրագրերի գործիքներով աշխատել:
Խնդիրները _
ՏՀՏ հմտությունների փոխանցման օգնությամբ սովորողները պետք է սովորեն գործարկել Microsoft Word և Paint համակարգչային ծրագրերը։
Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերն են․
- Փոխանցում եմ մեդիահմտություններ — 2-1 դասարանի սովորողների հետ
Բլոգավարություն-բլոգուսուցում

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները օգնեցին 2.1 դասարանի սովորողներին և միասին Edublogs հարթակում բացեցին բլոգներ։
Մայրիկների դիմանկարներ
«Ձոն» նախագիծի շրջանակում սովորողները Մարտի 8-ին ընդառաջ paint ծրագրով նկարել են իրենց մայրիկների դիմանկարները։Շնորհավոր, սիրելի մայրիկներ։











Հ․Թումանյան․«Կիկոսի մահը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Կիկոսի մահը» հեքիաթը։Կեցցե՜ք։
















«Թումանյանական օրեր» նախագիծ․ «Ծիտը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Էվան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Ծիտը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։
Հ․Թումանյան․ « Անբան Հուռին »
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Անբան Հուռին » հեքիաթը։Կեցցե՜ք











Հ. Թումանյանի 《Աղվեսը》
Առցանց հանդիպման ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությանը։Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են ստեղծագործության հերոսներին։









































