ԴԴմանախշեր

<<Ազգագրական փառատոնի>> և <<ԴԴմածես >> նախագծի շրջանակում սովորողների հետ ծանոթացանք հայկական զարդանախշերին և Paint ծրագրով նկարեցինք դդումներ՝ հայկական զարդանախշերով։

Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ PowerPoint

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեզ հյուր եկան մեր ավագ ընկերները ՝ 3․1 և 3․2 դասարանի սովորողները։

Առաջին հանդիպմանը 3․1 դասարանը՝ ընկեր Կարինեի հետ միասին, 2․1 դասարանի սովորողներին ծանոթացրեցին Powerpoint ծրագրին՝ ինչպես բացել էջերը, գրել թեմաները, գունավորել, նկարները ներբեռնել։Այդ հանդիպման արդյունքում սովորողները ստեղծեցին հետաքրքիր փաթեթներ՝ գրելով իրենց անուն, ազգանունը և իրենց սիրելի զբաղմունքի մասին։

Շատ արդյունավետ հանդիպում ստացվեց, քանի որ սովորողների մեծ մասը հանդիպման ավարտին տիրապետեց Powerpoint-Ի հմտություններին։

Երկրորդ հանդիպումը եղավ արդեն ընկեր Ազնիվի դասարանի սովորողների հետ, ովքեր <<Տիեզերք>> նախագծի շրջանակում օգնեցին ստեղծել տիեզերքի մասին հետաքրքիր փաթեթներ և ամրապնդեցին սովորողների հմտությունները։

Հանդիպումները շատ հաջողված էին և կլինեն շարունակական նաև << Սեբաստացու օրերի>> շրջանակում։

Հանդիպումներից մեկը տեսանյութով՝

«Տիեզերք» ուսումնական նախագիծ․Հանելուկներ երկնային մարմինների մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները Paint ծրագրով նկարել և հորինել են հանելուկներ։Փորձեք գուշակել։

Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր

Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները հյուր էին գնացել 1․1 դասարանի սովորողների դասասենյակ։ 2-րդցիները կրտսեր ընկերներին օգնեցին paint նկարչական ծրագրով աշխատել և սովորեցրեցին մուտքագրել «տուն» բառը։Ընթացքը շատ հավես երկու դասարանի սովորողների համար։

Հաջորդ հանդիպում կլինի 2․2 դասարանի սովորողների հետ։

Կեցցե՜ն իմ խելացիները։

Տեսանյութը` Նարինե Պողոսյանի



Դիտեք նկարաշարը`

























Читать далее «Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր»

Այբբենարան էլեկտրոնային տարբերակով․Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Էլեկտրոնային այբբենարան․Ներկայացնում է Լևոնը Ղարիբյանը

Երաժշտական այբբենարան․Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Էլեկտրոնային այբբենարան․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Դդմաբացիկներ

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն.Նկարում ենք սեբաստացի ուսուցիչներին