Рубрика: նոյեմբերյան նախագծեր
Խաղաղության գինի ենք ստեղծում
<<Խաղաղության գինին ենք ստեղծում>> նախագծի շրջանակում այցելեցինք Գինու դպրոց։Արտակ Ռշտունին սովորողներին սիրով ընդունեց և ծանոթացրեց խաղողի տեսակների հետ, գինու ծեսին և դրա ստացման փուլերին։Սովորողները երգով և օրհնանքներով սկսեցին պատրաստել իրենց գինին՝ անվանելով <<Սիրո գինի>>։Ընթացքը շատ հետքարքիր էր և ոգևորիչ։Սովորողները անհամբեր սպասում են իրենց գինու համտեսին։
Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր
«Սեբաստացու օրեր» կրթահամալրի տոնի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Արուսյակ Մաթևոսյանի հետ և պատրաստեցինք կավե կախազարդեր և կրծքազարդեր:Կավից ստացանք կախազարդերի ու կրծքազարդերի ձևը և վրան դաջեցինք չորացրած և թարմ տերևներ ու ծաղիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր։Սովորողներից յուրաքանչյուրը ինքն էր ընտրում, թե որ ծաղիկներով կամ տերևներով է ուզում ստանալ նախշերը։Չորանալուց հետո աշխատանքները պետք է թրծվեն և ներկվեն։Ներկելու գործընթացին կմասնակցեն նաև ծնողները։Աշխատանքները ավարտելուց հետո ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի:Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Շնորհակալություն Արուսյակ Մաթևոսյան ջան։


Ուրախ թթուդրիկ
Անցած շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողների մի խմբով իրականացրինք «Թթուդրիկի ծեսը»։Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի պատրաստման ընթացքում մեզ միացավ սիրելի տիար Բլեյանը։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։
Մեր պատրաստած թթուները կներկայացնենք «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես-վաճառքին։
Մեր թթուն շատ համեղ է, համեցեք։
Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցներում
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են թթվի ընտանեկան բաղադրատոմսերը։
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ներկայացնում են Միլանա Ասլանյանը և եղբայրը
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը և քույրիկը
Ներկայացնում են Լևոն Ղարիբյանը և մայրիկը
Ներկայացնում են Էվա Կարապետյանը և փոքրիկ եղբայրը
Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները
Ներկայացնում է Մարի Մուրադյանը և տատիկը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը
Ծառատունկ, ծաղկատունկ
Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 16-20-ը
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ
Համագործակցություն՝ բնագիտության դասավանդող Անժելա Բլեյանի հետ
Նպատակը՝
- Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
- Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
- Ծնողների ներգրավում նախագծին
- Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում
Խնդիրներ՝
- Միջավայրի ձևավորում
- Երկրագործական հմտությունների ձեռքբերում
Գործունեության ձևեր՝
- Ծանոթացում աշխատանքային գործիքներին
- Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
- Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
- Համագործակցել դպրոցի այգեպանի հետ
- Ամենօրյա միջավայրի խնամք
Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ
Այցելություն կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա