Ամառային խոհանոց և համեղ բառատոն ընտանեկան նախագիծ․ Հուլիսի 16-օգոստոսի 16 աշխատակարգ

Ավոկադո․Նկարը՝ 6 տարեկան Մարգարիտա Սանթուրյանի

Նախաբան․

Ինչպե՞ս օգնել, կազմակերպել, որպեսզի ընտանեկան դպրոցներում այս ամռան ամիսների ընթացքում 6 տարեկանները դառնան տառաճանաչ (գրաճանաչ) առանց կտրվելու խաղային գործունեությունից, ամառվա վայելքից ու հրճվանքից:  Այս հարցի պատասխանի փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիա

Նախագծի մասնակիցներ՝ 6 տարեկաններ և ընտանիքի անդամներ

Նախագծի տևողությունը-հուլիս- օգոստոս ամիս

Նախագծի ուղղություններն են՝

1․Ընտանեկան ամառային խոհանոց

2․Մրգային , բանջարեղենային բառատոն

3․Մրգային, բանջարեղենային ուրախ մաթեմատիկա

4․Մրգային, բանջարեղենային Paint նկարչական ծրագիր

Читать далее «Ամառային խոհանոց և համեղ բառատոն ընտանեկան նախագիծ․ Հուլիսի 16-օգոստոսի 16 աշխատակարգ»

Բը՜զզզ

Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Նախագծի մասնակիցներ-6 տարեկաններ և ծնողներ

Իրականացման տևողությունը-հուլիս ամիս

Հանդիպման վայրը— Teams հարթակ

Читать далее «Բը՜զզզ»

Ընտանեկան թատրոն

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:

Նախատեսված է 5_6 տարեկանների տարիքային խմբի համար

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ շարունակական

Հանդիպվան վայրը՝ Teams հարթակ

Օրը՝ Հունիսի 25,26

Նախագծի տևողությունը-հոիլիս, օգոստոս ամիսներ

Ժամը՝ 18։00

Նպատակը՝  

  • Խոսքի զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացմում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • ամբողջ ընտանիքի ներառում աշխատանքում

Խնդիրները՝

  • Ցանկից ընտրում է հեքիաթը
  • Բերանացի պատմում է հեքիաթը
  • Գիտի բոլոր հերոսներին
  • Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը
  • Ընտրում թատրոնի տեսակը
Читать далее «Ընտանեկան թատրոն»

Բութ մատն ասաց․․․

Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ընտանեկան առցանց ամառային ճամբար․ Հունիսի 12-19

Մասնակիցներ-վեց տարեկաններ և ծնողներ

Հանդիպման օրը-հունիսի 12, հունիսի19․ ժամը 19․30

Վայրը- Teams հարթակ

Նախագծի նպատակը՝   նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը  ուսումնասիրելու,  բացահայտելու հմտություններ ու կարողություններ:

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:

Աշխատանքային ուղղություններ

Ես ուսումնական նախագիծ

Ես կարողանում եմ նախագիծ

Ամառային ընտանեկան դպրոց

Ծրագրի առաջին մաս․մայրենի +մաթեմատիկա

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝

եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,

ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝մենք չենք փախչի։
Գայլերի դեմ չենք նահանջի։
Ոա-ուփ տանք,
Դառնանք բռույցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ։

Читать далее «Ընտանեկան առցանց ամառային ճամբար․ Հունիսի 12-19»

Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս

Սիրելի՛ վեց տարեկան, քեզ և քո ընտանիքի անդամներին սիրով հրավիրում ենք մասնակցելու <<Հակաբացիլ Կոմիտաս 2020>> նախագծի առցանց հանդիպմանը։

Վեց տարեկանների առաջին դասարանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբար

Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ

Ես -ուսումնական նախագիծ

Մասնակիցներ-վեց տարեկաններ և ծնողներ

Հանդիպման վայրը- Microsoft Teams հարթակ

Հանդիպման օրը- հունիսի 1, հունիսի 5

Читать далее «Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս»