Ուսումնական մառան․ Մաս 1՝ Գունառատ բերքահավաք

Ուսումնական մառան նախագծի շրջանակում 3․2 և 2․1 դասարանի սովորողները միասին եղան Օհանավան գյուղում՝ տիկին Հռիփսիմեի այգում։

Արևոտ, մրգառատ ու գունեղ աշուն ապրեցինք այսօր։ Օհանավան գյուղում մեզ շատ ջերմ ընդունեցին, հյուրընկալվեցինք տիկին Հռիփսիմեի տանը, ով տանձով, խնձորով, խաղողով, դեղձով լի այգին վստահեց մեզ։ Ավելին՝ տեսանյութում

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

Մեկնում`  Հյուսիսային դպրոց-պարտեզ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Փուլ 1-ին

  • Այցելություն Արագածոտնի մարզ գ․ Կարբի
  • Աշնանային գյուղատնտեսական աշխատանքների մասնակցում,
  • խնձորի բերքահավաք,
  • խնձորի չրի, ջնարակի պատրաստման ավանդական բաղադրատոմսեր
  • աշխատանքի ընթացքում գյուղացիների հետ հարցազրույցների վարում, հաղորդակցում ու լուսաբանում:
Читать далее ««Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն»

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ

Ժամանակահատված՝  04-08․10․2021
Մասնակիցներ՝  2-րդ և 3-րդ դասարանների սովորողներ

3․2 դասարան-07․10․2021

3․1 դասարան-08․10․2021

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

Նպատակը՝

Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների սովորողներն իրենց կրտսեր ընկերներին են ներկայացնում, փոխանցում PowerPoint ծրագրի հնարավորությունները, ներկայացնում են իրենց ստեղծած նյութերը և փոխանցում մեդիահմտություններ։

Արդյունքը`

Աշխատանքները և արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։

Սովորող սովորեցնող. Ազգային պարերի ուսուցում

Ժամանակահատված ` հոկտեմբեր 4֊15

Մասնակիցներ ` 3.3 և 2.1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ բաց հարթակներ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում, տարածում
  • ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ազգային ծիսական արարողակարգերի յուրացում
  • ազգային պարերի ուսուցում, կատարում

Ընթացք

  • պարերգերի ուղեկցությամբ համապատասխան պարաոտքի, պարի ուսուցում, կատարում
  • պարերի, պարերգերի, երգերի տարածում ճամփորդությունների, հանդիպումների ընթացքում

Ուսուցանվող պարեր `

Բարձունքի հաղթահարում․Թեժառույք կամ Տրդատավանք

Անկախության 30-ն ամյակի առթիվ ըստ կրթահամալիրյան օրացույցի և ավանդույթի , մենք՝ մեծ և փոքր սեբաստացիներով՝ մայրիկներով, հայրիկներով և տատիկներով, որոշեցինք հաղթահարել Թեժառույքի բարձունքը։Ավելին մեզ հետ էին երկու ծոցվոր ծնողները, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ է բերելու երրորդ որդուն։Ծոցվորներին չկարողացա համոզել , որ հրաժարվեն ճամփորդությունից, քանի որ վճռական սեբաստացի մայրիկներ են։Նախապես սովորողների հետ խոսել և ծանոթացել էինք տեղանքի մասին։Սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։

Ճանապարհին արդեն իսկ երևում էր անտառային աշնանային գեղեցիկ տեսարանը։Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ։Բարձունքը հեշտ չէր հաղթահարել, քանի որ նախորդ գիշեր անձրև էր եկել և հողը թաց էր։Այդ ամենը մեզ չխանգարեց, ընդհակառակը՝ օգնեց, որ մեկը մյուսին օգնելով և ոգևորելով բարձունքը հաղթահարեն։

Մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք բարձունքը, ծոցվորները՝ հատկապես։Վերևում սքանչելի տեսարան էր և աներևակայելի էներգիա կար եկեղեցու շրջակայքում։։Դրսում շրջան կազմեցինք, երգեցինք Կոմիտասյան երգերը և ներկայացրեցինք մեզ ծանոթ աշնանային ստեղծագործությունները։

Եկեղեցում սովորողները աղոթեցին և երգեցին այն հոգևոր երգերը, որոնք գիտեին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցին, նրա պատերը, աղոթատեղին, շուրջը։

Եկեղեցուց դուրս գալուց հետո սովորողները նստեցին խոտերին,նկարեցին եկեղեցին և շրջակա միջավայրը։Այնուհետև խաղացին տարբեր խաղեր։Բարձունքը ավելի հեշտ և արագ կարողացանք իջնել, քանի որ հողը հասցրել էր չորանալ։

Ճանապարհի հետադարձին կանգ առանք Հրազդանի ջրամբարի մոտ, որը այլ կերպ անվանում են նաև Ծովինարի ջրամբար։Եվս մեկ գեղեցիկ տեսարան բացվեց մեզ համար։

Սովորողները հիացած էին։

Խոսեցինք ջրամբարի մասին, նկարվեցինք և ճանապարհ ընկանք։

Ճամփորդությունը շատ տպավորիչ էր և՛ սովորողների, և՛ ծնողների համար։

Ավելին տեսանյութում։

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Ձիավարություն

Սեպտեմբերի 17-ին սովորողների հետ քայլքով այցելեցինք Ագարակ, որտեղ պետք է ձիավարեինք։Սովորողների հետ առաջին անգամ չէ, որ այցելում էինք Ագարակ, բայց առաջին անգամն էր, որ պետք է ձիավարեինք։Սովորողները շատ ոգևորված էին սպասում այդ ընթացքին։

Մինչ ձիավարելը մենք սովորողներին ծանոթացրեցինք ձիավարության կանոններին, ձիերի խնամքին։

Օրը անմոռանալի էր։Սովորողները շատ տպավորված։

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Մարզական օր

Այսօր մարզվեցինք դպրոցի տանիքին։Կատարեցինք նախավարժանք և մարզական խաղեր խաղացինք։Սովորողները շատ են սիրում մարզվել։