Ընթերցարան

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
              «Հերիք է, ասավ,
              Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի

Ջ. Ռոդարի, «Ա՛յ քեզ շաբաթ»

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Աթաբեկ Խնկոյան․Մուկը մկան խնամի կլինի

Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.

-Արև, ինչ ուժե՜ղ ես:

Արևը թե՝

-Ամպն է ուժեղ:

Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝

-Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

-Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

-Մուկն է ուժեղ:

-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ

Читать далее «Ընթերցարան»

Հ․Թումանյան․Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Հովհաննես Թումանյան ․Աշուն

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Աշուն >> բանաստեղծությունը․

Անահիտ Համբարձումյան

Մարգարիտա Սանթուրյան

Կորյյուն Շահբազյան

Էվա Կարապետյան

Սյունե Բադալյան

Անահիտ Սարգսյան

Սահակյան Ռազմիկ

Սուրեն Գևորգյան

Սամսոն Կոստանդյան

Էմիլի Պարսամյանը

Հ․Թումանյան ․Շունը

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Շունը>> բանաստեղծությունը

Մարգարիտա Սանթուրյան

Կորյուն Շահբազյան

Սոֆիա Լևոնյան

Էվա Կարապետյան

Միլանա Ասլանյան

Անահիտ Համբարձումյան

Էմիլի Պարսամյան

Արմեն Պետրոսյան

Ռազմիկ Սահակյան

Մարգարյան էրիկա

Սյունե Բադալյան

Նունե Մովսիսյան

Անահիտ Սարգսյան

Տրդատ Աբրահամյան

Սամսոն Կոստանդյան

Սուրեն Գևորգյան

Վան Վարդապետյան

Սոֆա Բադալյան

Հեսու Գրիգորյան

Սոֆիա Լևոնյան

Արեգ Մնացականյան

Վլադիմիր Դավեյան

Ղազարոս Աղայան․Ծիտը և բազեն

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Ղազարոս Աղայանի <<Ծիտը և բազեն>> ստեղծագործությունը

Մարգարիտա Սանթուրյան

Մարատ Միրզայան

Անահիտ Սարգսյան

Սամսոն Կոստանդյան

Սոֆա Բադալյան

Տրդատ Աբրահամյան

Մարի Մուրադյան

Մարիա Ստեփանյան

Մարգարյան Էրիկա

Շահբազյան Կորյուն

Читать далее «Ղազարոս Աղայան․Ծիտը և բազեն»

Աղանկարչություն.Աղով նկարում և գրում ենք շուն բառը

Սովորողների հետ այս շաբաթ ծանոթացանք Հ․Թումանյանի << Շունը>> բանաստեղծության հետ , բերանացի սովորեցինք, աղով նկարեցինք ու գրեցինք շուն բառը։