Մայիսի 6-ին սովորողների հետ ծանոթացանք Գեղարդի վանքի պատմությանը, քարտեզով դիտեցինք , թե որ մարզում է գտնվում և սովորողները paint ծրագրով նկարեցին Գեղարդի վանքը։
Рубрика: Ուսումնական գարուն
Ճամփորդական պայուսակ․
Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը
Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Էրիկա Մարգարյանը
Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը
Ներկայացնում է Գայանե Աբտոյանը
Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը
Ներկայացնում են Վարդապետյան եղբայրները
Ժամերգության նախապատրաստական աշխատանքներ
Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների և 1.1 դասարանի ծնողները ընկեր Ջուլիի հետ ծանոթանում են հոգևոր երգերին և պատրաստվում են ժամերգության Գեղարդի վանքում։
Վարպետության դաս. ճամփորդական հմտություններ
Վարպետության դասն անցկացնում է ՝ Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ՝ Տիգրան Շահբազյանը(Տիգրան Վարագ)։
Օրը՝ մայիսի 5, ժամը՝ 11:30-12:30:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ, այլք:
Թեման ՝ ճամփորդական հմտություններ, զբոսաշրջություն, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ, անդրադարձ՝ Բարձունքի հաղթահարում նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:
Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հրապարակում սովորողների բլոգներում, կայքում:
Հարթակում ծնողն է
Նախագծի մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ծնողներ
Նախագծի իրականացման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Նախագծի իրականացման ժամանահատվածը-մայիս
Նախագծի նպատակ՝ նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում:
Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։
Բովանդակություն՝ Հյուսիսային դպրոցի ծնողները կունենան վարպետության դասեր, որի ընթացքում կներկայանան իրենց մասնագիտական հմտություններով, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին։
Վարպետության դաս-Ճամփորդական հմտություններ,-Վարպետության դասընթացը կվարի Տիգրան Շահբազյանը
Օրը՝ մայիսի 5, ժամը՝ 11:30-12:30:
Օրը՝ մայիսի 19, ժամը՝ 15․00
Վարպետության դաս-Սոցիալ մեդիա մարքեթինգ/smm/-վարպետության դասընթացը կվարի Անի Ասատրյանը /մասնագիտությունը ՝ տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ/
Հանդիպման օրը-մայիսի 17՝ ժամը 15․00
Հանդիպման վայրը-Արտասահման
Վարպետության դաս-մերչանդայզինգ- վարպետության դասընթացը կվարի Անի Ասատրյանը
/մասնագիտությունը ՝ տնտեսագետ, մարքեթինգի, բիզնեսի, կոմերցիայի մասնագետ/
Վարպետության դաս-Խմբակային թերապիա-վարպետության դասընթացը կվարի Ամալյա Օհանյանը
/մասնագիտությունը՝ մանկավարժ/
Մայիսի 12, ժամը՝ 12․00
Վարպետության դաս-Մոտոցիկլետը որպես սպորտաձև, ապրելակերպ և փոխադրամիջոց-Վարպետության դասը կվարեն Արգիշտի Փիլոյանը և ընկերները/ մասնագիտությունը՝կինոօպերատոր/
Օրը-մայիսի 19, ժամը ՝ 11․30-12․30
Վարպետության դաս -Հեքիաթների հերոսներ․հորինում ենք մեր հեքիաթի հերոսներին-Վարպետության դասը կվարի Հայկ Համբարձումյան / մասնագիտությունը՝հայ գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու , լրագրող/
Օրը-մայիսի 21, ժամը՝ 12․00
«Համբարձում» ծիսական-երաժշտական նախագիծ
Օրը՝ 14.05.2021թ
Ծեսն իրականացնել բացօթյա
откуда: 69 Raffi St; куда: Նոր Ջրաղաց Nor Jraghats – Google Карты
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 13-ին:
Մայիսի 14-ին Հյուսիային դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»:
Մեկնում՝ 10։00
Ժամանում՝ 15․00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրան Պետրոսյան
Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Ջուլի Ղազարյանի հետ
Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Նպատակը՝
- Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝
- Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
- Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
- Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
- Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝
- սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`
Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:
- սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ
- սովորել պսակ հյուսելու տարբերակներ
- որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը
Համբարձման նյութեր և տեսանյութեր՝
Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝
Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝ կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….
Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝
- Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով շարժվել դեպի մոտակա բնակելի տներ/
- Միասնական նախաճաշ
- Ծեսի իրականացում, որը կարող է երկու մասից բաղկացած լինել՝
ծիսական մաս /ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների հյուսում, վիճակի խաղ…./, երաժշտական-խաղային մաս.
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան
- արևապաշտպան գլխարկ
- ջուր
- խոնավ և չոր անձեռոցիկ
- ալկոգել
- աղբի տոպրակ, ձեռնոց
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:
Պատրաստվում ենք համբարձման ծեսին
Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք
Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաք
2021թ. մայիսի 3-7-ը կրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։
Ժամանակահատվածը՝ մայիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1դասարանիսովորողներ
<<Փոքրիկ Իշխան>> և <<Հոգատարության ձոն>> նախագծեր-Համագործակցություն Ալիսա Գրորգյանի հետ
Ճամփորդություն Դդմաշեն համայնք /համագործակցային նախագիծ/
Ուսումնական ժամերգություն Գեղարդում
<<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփում
<<Հարթակում ծնողն է>> նախագծի ամփոփում
Թումանյանական օպերա ` «Պոչատ աղվեսը»․ Ջուլլի Դազարյան
Հավաքից-հավաք ամփոփում հոդվածի տեսքով
Բարձունքի հաղթահարում

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը՝
Մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները
- Բարձունքի հաղթահարում
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները
- Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
- Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու հմտությունները
- Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
- Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
- Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

























