Ճամփորդության օրը՝ Տևողությունը՝ 10:00-16:30 Մեկնում՝ 10:00- Հյուսիսային դպրոցի բակից
Ճանապարհային քարտեզ Կանգառներ- Րաֆֆու փող.-Թբիլիսյան խճուղի-Վերին Պտղնի-Արզնի-Քաղսի-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան-Քաղսի-Արզնի-Վերին Պտղնի-Թբիլիսյան խճուղի-Րաֆֆու փող.՝ Հյուսիսային դպրոց Վերադարձ՝ 16:30-Հյուսիսային դպրոց
Ճամփորդության մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի 5 — 6 տարեկաններ,1-ին և 4 — րդ դասարանի սովորողներ Ճամփորդության համակարգողներ՝ Ռիմա Քեքեջյան, Ջուլի Ղազարյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան։ Դդմաշենում դիմավորում է Անի Սարգսյանը(Դդմաշենի դպրոցի ուսուցչի օգնական) Կրթական կամուրջներ-ընկերություն-հանդիպում՝ Այցելություն Դդմաշեն համայնքի դպրոց, սովորողների հետ միասնական քայլքով Սուրբ Թադևոս եկեղեցի, միասնական նախագծերի իրականացում Իրականացվող նախագծեր— Ուսումնական ժամերգություն, Համբարձման ծեսի իրականացում: Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Դդմաշենի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում: Անհրաժեշտ թվային գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
Բաց արվեստանոց․․․Ծեսից մինչև ներկայանում են ծնողները․․.
Մանկավարժական այս միջավայր- հարթակը ծնվեց «Գույներ և ազդեցություններ» նախագծով։ Փիրոսմանիից մինչև Ստամբուլ։
Հիմքում արարումն էր․․․միակ ուղեցույց ունենալով ուսումնական օրացույցը։ Խթանիչներով հարուստ մի միջավայր, որտեղ սովորողները ազդեցությունները(ծիսական, օրացուցային երաժշտություն, թեմա), ընդունելով հայտնվում են ստեղծագործական գործողության մեջ։ Ինչպես Դյուին կասեր. «Նրանք այլևս սպառող չեն»։ Սովորողները, սաները, բաց արվեստանոցի միջավայրում հայտնվելով, հանդես են գալիս արարողի, ստեղծողի դերում, սովորել՝ անելով, խաղայնությամբ, հնարելով։ Այո՛, միտքը միայն գենետիկայի և միջավայրի միասնական սինթեզի ծնունդն է։ Ստեղծված աշխատարանի հմայքը իր անընդհատության, շարունակ դինամիկ, գործուն ստեղծականության մեջ էր։ Ամենատարբեր նախագծային խմբեր, նախակրթարանի 2 տարեկան սանից մինչև ուսուցիչ, ծնող՝ կրթական փոխանակումով, վերապատրաստման ծրագրով հեղինակային մանկավարժությանը մերձեցող պատվիրատուներ։
Անցնելով մի սիրուն, բեղուն, զարգացող նախագծային, փառատոնային շրջան՝ բաց արվեստանոցը ունեցավ ընդլայնում՝ նոր աշխատարան-արվեստանոց, Artասահման պատկերասրահ։ Տասնյակ վարպետության պարապմունքներ, համերգ-ցուցադրություններ, ծիսական գործունեության ձևեր։ 2019-2021 ուսումնական տարիների ընթացքում Բաց արվեստանոցը 《Սեբաստացու օրերին》 իր գիրկն առավ նաև ծնող-մասնագետներին` «Բաց արվեստանոցում սեբաստացի ծնողներն են» նախագծով։
Բաց արվեստանոցում ներկայացան Հյուսիսային դպրոցի ծնողները, հանդես եկան workshop-ով, ցուցահանդեսներով, ասուլիսներով, ներկայացումներով։ Զուգահեռ նաև հյուրընկալեցինք այդ հարթակում այլ արվեստագետների, մտավորականների։
Ի՞նչ անել և ինչպե՞ս անել․․․Եթե հայացք նետենք ու փորձենք հասկանալ Բաց արվեստանոցում նախագծի խորքը, ապա պիտի գրանցենք, որ այն ընտանիք-դպրոց սահմանների ջնջմանն էր ուղղված, այն միավորող կամուջ էր, ներառականության հարթակ։ Ճանաչի՛ր դպրոցդ, ճանաչի՛ր պատվիրատուիդ, դարձիր ուսուցիչ, արի կենտրոն, փոխանցի՛ր, բռնիր երեխայիդ ձեռքը, վստահություն փոխանցիր․․․չէ՞ որ միջավայրն այնքան նպաստավոր է․․․․։
Հեղինակային մանկավարժությունը արտակարգ դրության օրերին մտավ ընտանիք , զարգացավ, ծնողները, լինելով մեդիագրագետ, շուտ յուրացրեցին գործիքները, ստանձնեցին իրենց պատասխանատվությունը՝ երեխայի առաջին կրթիչի դերը։ Այո, հարթակում ընտանիքն է, «Հարթակում ծնողն է»։ Մարտ ամսից հետևելով մանկավարժության զարգացմանը սեբաստացիական ընտանիքներում՝ պիտի վստահորեն արձանագրեմ, որ այդ փոքրիկ հասարակությունը կենտրոն եկավ իր կարգապահության բարձր աստիճանով, իհարկե, որպես խորհրդատու ունենալով դպրոցին, ուսուցչին, ստեղծելով ու դառնալով տասնյակ նախագծերի մասնակից։
Հետևելով ընտանեկան դպրոցի զարգացմանը, ամեն օր ավելի ու ավելի ներառված ծնող ու ընտանիք հայտնաբերելով սկսեցին հրապարակվել բազմատեսակ նյութեր, պատումներ, գնահատականներ։ Առաջացավ ցանկություն՝ մի նոր նախագծի ներքո լսել ծնողին, որը կանդրադառնա ընտանեկան դպրոցին, դրա առավելությանը, դժվարություններին, դերին, դպրոց-ուսուցիչ-ծնող շղթային, ուսումնական պլանին, հանդես կգա առաջարկով, որպես մասնագետ՝ նաև պարապմունքով։ «Հարթակում ծնողն է» նախագծով տարբեր ծնողներ իրենց խոսքով, ներկայացմամբ արդեն 16-րդ հավաքին մասնակից։
․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։
Ապրիլի 22 Երկիր մոլորակի օրն է։ Սովորողների հետ խոսեցինք բնության պահպանման,մաքրման,խնամքի մասին,թե ինչ կարևորություն ունի բնությունը մեր կյանքում։ Կրթահամալիրի բակում սովորողները նկարեցին իրենց պատկերացրած մոլորակը, երկրի կանաչ տարածքը։ Ահա այսպես են նրանք պատկերացնում իրենց Երկիր մոլորակը։
Առաջին դասարանցիները այսօր գնացին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, դիտեցին մանկական հրաշալի ներկայացում՝ երեք կատուների և մոլորակների մասին։ Հիանալի տպավորություններով վերադարձան։