Рубрика: Ուսումնական գարուն
Ուսումնական գարուն
Ժամանակահատված՝ մարտի 22-26
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
- Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
- Paint ծրագրի կիրառում
Խնդիրները՝
- Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
Աշխատանքային ուղղություւները`
- Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
- Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում գյուղում գարնանը
- Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում՝ իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10 (լուսանկար):
- Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին
- Իմ կարդացած ցուցանակները /Ներկայացնել տեսանյութի տեսքով/
Զատիկը իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.
- Զատկական խոհանոց.համեղ բաղադրատոմսեր/ ներկայացնել տեսանյութով/
- Զատկական ձևավորումներ ներկայացնել տեսանյութով/
- Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում: ներկայացնել տեսանյութով/
- Նկարել զատկական մեդիաբացիկ/նկարը ուղարկել իմ էլ․հասցեին/
Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում
Առաջարկում եմ հավաքել Paint նկարչական ծրագրով նկարված նկարները և ստեղծել քո անհատական էլեկտրոնային այբբենարանը:
Նախագծի իրականացումը
- Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
- Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
- Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը
Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո հրապարակվում են դասարանական բլոգում։
Աշխատանքները ուղարկել s-nersisyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
«Զատիկ» նախագիծ
Տևողությունը՝մարտի 15-ից ապրիլի 4-ը:
Նպատակը՝ Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
- ուսումնասիրելու, դիտարկելու հմտությունների զարգացում։
Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝ բամբակ, ցորեն, ոսպ, ափսեկամ բաժակ, ջուր:
Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը, կատարում չափումներ:
Տեխնոլոգիա՝ գունավոր թղթերով պատրաստում ենք ճուտիկներ, զատիկներ, դատարկ ձվիկներից՝ զատկական հերոսներ, գուաշով գունավորում:
Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք ձվիկներ, զատկական նկարներ:
Մաթեմատիկա-Սովորողները հորինում են զատկական թեմաներով խնդիրներ, առաջադրանքներ
Լեզվագործունեություն-Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, ակրոստիքոսներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ:
Զատկական խաղեր՝ ձու կռվեցնելն՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղեր:
Բնագիտություն՝ ԻՆՉՊԵՍ ՁՈՒՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
Փորձի նկարագրությունը.
Եթե եփած ձուն պտտացնենք իր երկար առանցքի շուրջը՝ ձուն, հոլի նման, որոշ ժամանակ կանգնած կմնա իր բութ կամ նույնիսկ սուր ծայրի վրա:
Կարելի է մրցել՝ հում ձու-հոլը ավելի երկար կպտտվի:
Զատկական ասիկներ
- Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
- Կարմիր ձուն Զատկին կսազե:
- Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
- Զատիկը առանց ձվի չի լինի:
- Զատկից հետո կարմիր հավկիթ:
- Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
- Գժի համար ամեն օր Զատիկ է:
- Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
- Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
Հովհաննես Թումանյան․Մարտ
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը
Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Ներկայացնում է մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը
Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը
Ներկայացնում է Աբտոյան Գայանեն
Ներկայացնում է Կոստանդյան Սամսոնը