«Ուսումնական մառան»․ Սուջուխի ծես

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

«Ուսումնական մառան»․ արիշտայի ծես

Օրը՝ նոյեմբերի 19

Մասնակիցներ՝ 2․1 և 3․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • Արիշտայի պատրաստման եղանակի հետ ծանոթացում
  • Արշտայի խմորի պատրաստություն
  • Ծիսական պատրաստություն սովորողների հետ

«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում արիշտայի պատրաստություն՝ հետագա ցուցահանդես-վաճառքի նպատակով։

Աշխատանքի ընթացքը՝

  1. ալրամաղ՝ մաղում ենք ալյուրը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. խմորահունց՝ հունցում ենք պինդ խմոր, թողնում ենք հանգստանա (1,5֊2 ժամ)

3. պատրաստում՝ գրտնակում ենք խմորը (լավաշի խմորի հաստության) թելանման՝ նեղ ու երկար, կտրտելով

4. ստացված խմորաթելերը կախում ենք պարանից, որպեսզի չորանա (2֊3 օր)

5. թեթև կարմրացնում ենք ջեռոցում, խաշում և վայելում մածունով

Անհրաժեշտ մթերքներ՝ ալյուր, ջուր, աղ, սեր

Երգեր և պարերգեր

Էրիշտայի պարերգ
Ջաղացս մանի-մանի
Ցորեն եմ ցանել

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․3 դասարանի սովորողները Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում մասնակցեցին խնձորի բերքահավաքին։ Բերքահավաքի արդյունքում ձեռք բերած քաղցրահամ խնձորից այսօր պատրաստեցինք չիր։Ավելին՝ տեսանյութում:

Ուսումնական մառան․ Մաս 1՝ Գունառատ բերքահավաք

Ուսումնական մառան նախագծի շրջանակում 3․2 և 2․1 դասարանի սովորողները միասին եղան Օհանավան գյուղում՝ տիկին Հռիփսիմեի այգում։

Արևոտ, մրգառատ ու գունեղ աշուն ապրեցինք այսօր։ Օհանավան գյուղում մեզ շատ ջերմ ընդունեցին, հյուրընկալվեցինք տիկին Հռիփսիմեի տանը, ով տանձով, խնձորով, խաղողով, դեղձով լի այգին վստահեց մեզ։ Ավելին՝ տեսանյութում