Թթուդրիկի ծես.Ամենահամով թթուն դրված է, ջա՜ն

Ամեն տարի նոյեմբեր ամսվա ընթացքում մեկնարկում է «Սեբաստացու օրեր» նախագիծը, որի ամենահամեղ և հետաքրքիր բաղադրիչներից մեկը Թթուդրիկի ծեսն է:Ամեն տարի սովորողների հետ յուրովի ենք իրականացնում ծեսը:Այս տարի որպես երրորդ դասարանցի սովորողները ավելի հմուտ էին, գիտեին, թե ի՞նչ բաղադրիչներ են հարկավոր թթվի համար,յուրաքանչյուր բաղադրիչ ի՞նչ օգտակար հատկություններ և վիտամիններ ունի, ինչպե՞ս պետք է իրականացնենք թթուդրիկը և այլն:

Թթուդրիկի ծեսն առանձնանում է նրանով, որ իր մեջ ներառում է տարբեր տեսակի գործունեություններ` մաթեմատիկական, լեզվագործունեության, տեխնոլոգիական, ստեղծագործական, երաժշտական և խոհանոցային:

Այս բոլոր կետերի շուրջ սովորողները աշխատել են և հրապարակել իրենց անձնական բլոգներում:

Այս բոլորի մասին մի լավ զրուցելուց հետո անցանք գործի` իրականացրեք ամենահամեղ թթվի պատրաստմանը:

Նաև նշեմ, որ թթուդրիկի նախորդ օրը սովորողները գնացել էին իրենց տան մոտակա խանութները և ինքնուրույն գնումներ կատարել թթվի համար, խանութում մաթեմատիկական հաշվարկները կատարել և վճարել էին:Ավվելին սովորողների բլոգներում:

Սովորող-սովորեցնող նախագիծ.Տիեզերական հանելուկներ

Հոկտեմբերյան հավաքի շրջանակում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում 3.1 դասարանի սովորողները հանդիպեցին 1.2 դասարանի սովորողների հետ և օգնեցին, որպեսզի paint ծրագրով նկարեն տիեզերքը և մուտքագրեն հանելուկներ տիեզերքի մասին:

1.Շահբազյան Ալեքսա

2.Ղարիբյան Նենսի

3.Ներսիսյան Տիգրան

4.Հակոբյան Արսեն

5.Մանուկյան Ադամ

6.Սաղոյան Սոֆի

7.Փանոսյան Հասմիկ

8.Ազատյան Ալվարդ

10.Գևորգյան Էլինա

11.Դանիելյան Եվա

12.Հովհաննիսյան Արևիկ

13.Սաղոյան Մարի

14.Եղիազարյան Յանա

15.Թովմասյան Կլարա

16.Մխեյան Ռոման

17.Սաֆարյան Գառնիկ

Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի

Դասվար՝  Սրբուհի Ներսիսյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Ընտանեկան նախագծեր

Համագործակցային նախագծեր

Ամենամսյա ֆլեշմոբ

  • Մայրենի ՝ յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթին
  • Անգլերեն՝ յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթին
  • Ռուսերեն՝ յուրաքանչյուր ամսվա 4-րդ երկուշաբթին
  • Մաթեմատիկա՝ յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին
  • Շախմատ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը
Читать далее «Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի»

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Օրը՝  փետրվարի 18
Մեկնումը՝ 11։15
Ժամանումը՝ 13։45

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1,2․2, 2․3, 3․1, 3․2, 3․3 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝  Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4

Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Անբան Հուռին »  ներկայացումը:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Ուսումնական նյութ — ստեղծման ուղեցույց

Ինչ է ուսումնական նյութը

Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվող, կիրառվող գործնական և տեսական  նյութերը, որոնք  կարող են  բավարարել տվյալ ուսուցանվող թեմայի պահանջներին կարող են համարվել ուսումնական նյութեր։

Ինչպիսի՞ խնդիրներ և պահանջներ ունի ուսումնական նյութը։

Ուսումնական նյութը պետք է՝

համապատասխանի տարիքային առանձնահատկություններին

համապատասխանի տվյալ  թեմային և նախագծին

լինի մատչելի և գրավիչ

ապահովի թեմայի հաջորդական զարգացումը և կապը նախորդ և  հաջորդ ուսումնական նյութերի հետ

Տեսակները՝

տեսական և գործնական

հետազոտական

շոշափելի

էլեկտրոնային և թղթային

ստեղծագործական և երևակայական հմտությունների ձևավորում

դիդակտիկ նյութերի օգնությամբ իրականացվող ուսումնական խաղեր

Նպատակը՝

Նոր ուսումնական պաշարի ձեռքբերում։ Սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն աշխատելու հմտություններ  և կարողություններ։ Առաջադրված  թեմայի մասին տեղեկություններ գտնելու, ուսումնասիրելու և համեմատելու հմտությունների զարգացումը և ամրապնդումը։ 

Ձևաչափ

Էլեկտրոնային խաղի միջոցով

Տեսաֆիլմի, ֆոտոշարի  և ձայնագրության միջոցով

ֆայլերի օգնությամբ

ուսումնական խաղերի օգնությամբ

մուլտֆիլմեր և ֆիլմեր

Արդյունքը

Նոր ուսուցանվող թեմայի, նյութի յուրացումը։

Գիտելիքի ձեռքբերում և կիրառում։ 

Աշխատանքային խումբ՝ Հյուսիսային դպրոցի դասվարներ

Հոկտեմբերյան նախագծեր

Հոկտեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան երգերի չելենջ

Տիեզերք Նախագիծ

Խնկոյանական օրեր

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.paint նկարչական ծրագիր

Կավագործություն.Տիեզերք

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ.Powerpoint ծրագիր

Ամառային ճամբարի ամփոփում

Հունիսի 1․Երեխաների պաշտպանության միջազգային օր

Ամառային լողափի մեկնարկը

Կոմիտասյան հակաբացիլը ՝ Վահան Զատիկյանի այգում

«Հազարան հավք» էսքիզներ

Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

Լողափնյա խաղեր

Հազարան հավք․Աշխատում ենք կավոց

Ծնողական սեմինար

Հակաբացիլ Կոմիտաս. Ամփոփիչ համերգ

Հազարան հավք

Սովորողների հետ մասնակցեցինք Հազարան հավք ուսումնական նախագծին․ երկու շաբաթվա ընթացքում ծանոթացանք հեքիաթին, զրույց-քննարկումներ ունեցանք, այնուհետև հեքիաթից նկարեցինք մեր սիրելի հատվածը, որը դարձավ մեզ համար էսքիզ։Հաջորդ փուլում ընկեր Աիսի հետ կավով աշխատեցինք և կավե կախազարդեր պատրաստեցինք։Կախազարդերի վրա սովորողները նկարեցին իրենց սիրելի կերպարին։

Լողափնյա խաղեր

Այսօր որոշեցինք սովորողների հետ մինչր լողավազանում լողալը խաղալ ջրային լողափնյա խաղեր։Ընթացքը շատ հավես և հետաքրքիր էր։