Մասնագիտությունը-աշխարհագրագետ, լեռնային փրկարարար, Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
Նպատակները-Ծանոթանալ ճամփորդական բոլոր հմտություններին, ճամփորդությունը կազմակերպելու, տեղանքը ճիշտ ընտրելու հմտություններին, ճամփորդական պայուսակը ճիշտ դասավորելու, անհրաժեշտ իրերի ցանկը կազմելու հմտություններին։Ճամփորդության մասնակիցներին նախապատրաստական աշխատանքներում ներգրավելու և ճամփորդությանը կամ արշավին պատրաստելու գործընթացի կարողություններին։
Խնդիրները -Ճամփորդությունները, արշավները դարձնել հետաքրքիր, անվտանգ, հայրենի երկիրը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու ճիշտ աշխատանք։Տարատարիք մարդկանց արշավներին ներգրավվածությունը ավելացնելու , առողջ և հետաքրքիր, հետազոտական ճամփորդություններ ունենալու գործընթաց։
Մայիս 14-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանը և 5-6 տարեկանները ճանապարհ ընկան դեպի Աշտարակ՝ տոնելու Համբարձման ծեսը։Համբարձման ծեսի երգերը երգելով՝ քայլեցինք, հավաքեցինք 7տեսակ ծաղիկ, 7 բուռ ջուր ցայտաղբյուրներից և յոթ քար ,լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Ջուլիի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք։
Ընթացքում տղաները նաև աղբահանություն արեցին, մաքրեցին շրջակա միջավայրը։