Рубрика: Ուսումնական նյութեր
Հովհ․Թումանյան ․Ամպն ու սարը
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Ամպն ու սարը>> բանաստեղծությունը
Լևոն Ղարիբյան
Էվա Կարապետյան
Սյունե Բադալյան
Սամսոն Կոստանդյան
Անահիտ Սարգսյան
Ռազմիկ Սահակյան
Միլանա Ասլանյան
Վլադիմիր Դավեյան
Սամվել Փիլոյան
Մարի Մուրադյան
Տրդատ Աբրահամյան
Սուրեն Գևորգյան
Էրկա Մարգարյան
Ընթերցարան
ԻՐԻԿՈՒՆ
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։
ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի
Ջ. Ռոդարի, «Ա՛յ քեզ շաբաթ»
Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Աթաբեկ Խնկոյան․Մուկը մկան խնամի կլինի
Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.
-Արև, ինչ ուժե՜ղ ես:
Արևը թե՝
-Ամպն է ուժեղ:
Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝
-Քամին է ուժեղ:
Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝
-Մարդն է ուժեղ:
Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝
-Մուկն է ուժեղ:
-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ
Читать далее «Ընթերցարան»Հ․Թումանյան․Ամպն ու սարը
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
Հովհաննես Թումանյան ․Աշուն
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Աղանկարչություն.Աղով նկարում և գրում ենք շուն բառը
Սովորողների հետ այս շաբաթ ծանոթացանք Հ․Թումանյանի << Շունը>> բանաստեղծության հետ , բերանացի սովորեցինք, աղով նկարեցինք ու գրեցինք շուն բառը։
«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար
Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-30-ը
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:
Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր», «Ծիածան», «Փեսացու մուկիկը»,«Մոծակի մահը » ,«Մուկն ու կատուն»
Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝
- Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:
Խնդիրները՝
• Խոսքի զարգացում
• Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
• Մարմնակրթություն, անձնական հիգենիա
Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.
• Աուդիոբանաստեղծություններ
• Մեդիաընթերցարաններ
Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները
• Առավոտյան ծես
• Բանավոր խոսք, թատրոն
• Թվաբանություն –բնագիտություն
• Մեդիատեխնոլոգիա
• Ծեփ կամ նկարչություն
• Բնագիտական գործունեություն
• Երգ-պար-խաղ
• Մարմնակրթություն-հիգիենա
Սպասվելիք արդյունքները՝
• Դասարանային խմբի ձևավորում
• Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
• Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
• Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
• Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
• Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
• Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
• Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
• «Մեկ և ավելի» գաղափարի յուրացում
• Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել





































