Ուսումնական պլանին, կարգերին ուղղված առաջարկներ

Ուսումնական պլան․ 1-3-րդ դասարան

Ուսումնական պլանի հետ կապված կառաջարկեի, որպեսզի փոփոխվի ընտրության ժամերի ձևերը՝ այսինքն ընդլայվեն և գործեն ընտրության այլ խմբեր։

Նաև կառաջարկեի, որպեսզի օտար լեզուների դասաժամերը անցկացվեին երկուական խմբերով՝ խմբերը բաժանելով ըստ սովորողների կարողությունների։

Օտար լեզուների 20 րոպեական դասաժամով ուսուցումը հարմար է միայն առաջին դասարանում, երկրորդ և երրորդ դասարաններում ավելի նպատակահարմար է և արդյունավետ դասաժամը կազմակերպել 40 րոպեով։

Ուսումնական պլան․ 1-3-րդ դասարան

Հաստատված է կրթահամալիրի կառավարման

Խորհրդի հուլիսի 7-ի նիստում

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2022-2023 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

1-3-րդ դասարաններ. «Իմացումի հրճվանք»

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

ԲովանդակությունՇաբաթականժամաքանակը
 IIIIII
Մայրենի555
Անգլերեն222
Ռուսերեն222
Մաթեմատիկա444
Ես և շրջակա աշխարհը222
Երաժշտություն, պար222
Կերպարվեստ, տեխնոլոգիա222
Ֆիզկուլտուրա333
Շախմատ և տրամաբանական այլխաղեր111
Սովորողի ընտրած գործունեություն222
Ընդամենը252525
Հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբար3 օր
Տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի (այսուհետ՝ Սովորող) ուսումնառությանպայմանագրի հավելվածն է:
  2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցիհանգույց են:
  3. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունըկազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  4. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
  5. Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամմասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»:
  6. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածնեն: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  7. Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցիօրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։
  8. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջաններըկազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
  9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող ենկազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնականճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
  10. Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որըղեկավարում է դասվարը:
  11. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը ևսովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարողանհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցումապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելուհնարավորություն:
  12. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրիուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում ենանհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  13. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։
  14. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթականծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։
  15. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնայինգրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
  16. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցմանմիջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնականնյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  17. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրինախագծեր:
  18. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների ևգույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
  19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքինմասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը ևվարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնականաշխատանքն է:
  20. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  21. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  22. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմքաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիներիխնամք» ուսումնական նախագծերից:
  23. «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։
  24. «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  25. Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում ենմարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիներըշաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներարշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեությանտարրերին:
  26. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտականգործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
  27. Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։
  28. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվումէ լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
  29. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախմարմնամարզությամբ:
  30. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնականգործունեության բաղկացուցիչն են:
  31. 3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյահայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։
  32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցիղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգովներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում ենհանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոներիմասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
  33. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարածաշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնայինցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառիցաշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուրսովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որումներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանվածկարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդդասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողիուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր