Խաղաղության գինի ենք ստեղծում

<<Խաղաղության գինին ենք ստեղծում>> նախագծի շրջանակում այցելեցինք Գինու դպրոց։Արտակ Ռշտունին սովորողներին սիրով ընդունեց և ծանոթացրեց խաղողի տեսակների հետ, գինու ծեսին և դրա ստացման փուլերին։Սովորողները երգով և օրհնանքներով սկսեցին պատրաստել իրենց գինին՝ անվանելով <<Սիրո գինի>>։Ընթացքը շատ հետքարքիր էր և ոգևորիչ։Սովորողները անհամբեր սպասում են իրենց գինու համտեսին։

Պատրաստում ենք արցախյան պանիր

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն.Նկարում ենք սեբաստացի ուսուցիչներին

Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր

«Սեբաստացու օրեր» կրթահամալրի տոնի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Արուսյակ Մաթևոսյանի հետ և պատրաստեցինք կավե կախազարդեր և կրծքազարդեր:Կավից ստացանք կախազարդերի ու կրծքազարդերի ձևը և վրան դաջեցինք չորացրած և թարմ տերևներ ու ծաղիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր։Սովորողներից յուրաքանչյուրը ինքն էր ընտրում, թե որ ծաղիկներով կամ տերևներով է ուզում ստանալ նախշերը։Չորանալուց հետո աշխատանքները պետք է թրծվեն և ներկվեն։Ներկելու գործընթացին  կմասնակցեն նաև ծնողները։Աշխատանքները ավարտելուց հետո  ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի:Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Շնորհակալություն Արուսյակ Մաթևոսյան ջան։

 

Читать далее «Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր»

Ուրախ թթուդրիկ

Անցած շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողների մի խմբով իրականացրինք «Թթուդրիկի ծեսը»։Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի պատրաստման ընթացքում մեզ միացավ սիրելի տիար Բլեյանը։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։

Մեր պատրաստած թթուները կներկայացնենք «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես-վաճառքին։

Մեր թթուն շատ համեղ է, համեցեք։

Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցներում

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են թթվի ընտանեկան բաղադրատոմսերը։

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում են Միլանա Ասլանյանը և եղբայրը

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը և քույրիկը

Ներկայացնում են Լևոն Ղարիբյանը և մայրիկը

Ներկայացնում են Էվա Կարապետյանը և փոքրիկ եղբայրը

Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները

Ներկայացնում է Մարի Մուրադյանը և տատիկը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Նոյեմբերի 16-20-ի աշխատակարգ

Շաբաթվա հեքիաթը-Ջանի Ռոդարի |<< Մուկը, որը կատուներ էր ուտում>>

Շաբաթվա բանաստեղծությունը- Ա․Խնկոյան <<Չորս եղանակ>>

Շաբաթվա բառը-գինի, լավաշ, պանիր

Շախմատ և տրամաբանություն՝ խաղաքարերի դասավորությունը:

Ես և շրջակա աշխարհը՝ ճամփորդություն Ջրվեժի անատառապարկ

Մեդիատեխնոլոգիա՝ աշխատանք Paint և Word ծրագրերով:

Իրականացվող նախագծեր- նոյեմբեր ամսվա նախագծեր

Երկուշաբթի․Նոյեմբերի 13

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05-Ա․Խնկոյան <<Չորս եղանակ>> ստեղծագործության ներկայացում, բառերի վանկատում, հեգում, paint ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը

10․10-10․30-Բանավոր համրանք, թվերի համեմատում, մեծ, թոքր հասկացություն

10․30-10․55-Ուրախ ռուսերեն

11․00-11․20-Աշխատանք էլ․գրատախտակով

11․20-11․45-Ուրախ անգլերեն

11:55-12:20-Երգ՝ Կոմիտասյան օրեր

12:35-12:50՝ ընդմիջում

12:50-13:35-Մարզական խաղեր

Երեքշաբթի ․Նոյեմբերի 17

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

9:20-10:05- Ջ․Ռոդարի <<Մուկը, որը կատուներ էր ուտում>>հեքիաթի ներկայացում, քննարկում, բառերի վանկատում և հեգում

10:10-10:30- Բանավոր հաշիվ 1-100-ը,զույգ , կենտ թվեր, հաշվում ենք 2- ական, 5-ական, 10- ական թվերով

10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-11:45- Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով
11:55-12:20 —Ուրախ ռուսերեն

12․20-12․40-Ուրախ ռուսերեն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35 Ես և շրջակա՝պատրաստվում ենք ճամփորդությանը

Չորեքշաբթի ․նոյեմբերի 18

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10:10-10:55- Անգլերեն/Ռուսերեն
11:00-11:45- Մայրենի
11:55-12:40- Մաթեմատիկա՝ աշխատում ենք էլեկտրոնային գրատախտակով

12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շախմատ՝ կրկնում ենք քարերի անվանումները, միավորները և սովորորում ենք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակը, սովորում ենք քարերի քայլերը

Հինգշաբթի ․Նոյեմբերի 19

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09․20-10․05- Ընտրություն՝ ըստ խմբերի

10․30-14․30- Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ուրբաթ Նոյեմբերի 20

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15 ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում

09:20-09․45- Բանավոր մաթեմատիկա

09․45-10․10․05-ուրախ անգլերեն
10:10-10:55-Paint համակարգչային-նկարչական ծրագրով նկարում և մուտքագրում ենք գինի բառը և գ-իի աշխարհը
11:00-11:45 -Paint ծրագրով նկարում ենք խնդիրներ
11:50-12․35-Հեծանվավարություն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ տեխնոլոգիա

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ
  • դիմակ

Պլաստիլինով ծեփում և կարդում ենք թթու բառը