Ծառատունկ, ծաղկատունկ

Աշնանային ծառատունկ-ծաղկատունկ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 16-20-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Համագործակցություն՝ բնագիտության դասավանդող Անժելա Բլեյանի հետ

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Ծնողների ներգրավում նախագծին
  • Այցելություն ջերմոց լաբորատորիա, բույսերի ծանոթացում, սերմերի տեղափոխում

Խնդիրներ՝

  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Խնամել ծառերը, ծաղիկները, թփերը, ջրել
  • Համագործակցել դպրոցի այգեպանի հետ
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ

Այցելություն կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական աշուն-ամփոփում

Թթուդրիք

Սեբաստացու օրեր

Խաղաղության գինին ենք ստեղծում

Խնկոյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ծառատունկ, ծաղկատունկ

Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք Համագործակցության նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Խաղաղության գինին ենք ստեղծում

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ և ծնողներ 

Նախագծի իրականացման օրը — Սեբաստացու օրեր ՝ նոյեմբերի 11` ժամը 11։00-12:30 

Նախագծի ժամկետը -շարունակական 

Նպատակը և խնդիրը՝ 

Ծանոթացում  

  • խաղողագործությանը, այգիների ստեղծմանը, Քոլեջի տնկարանին 
  • Խաղողի տեսակներին 
  • գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային, հնձանին 
  • Գինու տեսակներին 
  • Գինու ազգային, ծիսական մշակույթին 
  • Մառանի մշակույթին 
  • Գինու համտեսին 


    Նախագծի ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ 

    Նախագծի ընթացքում սովորողները Paint նկարչական ծրագրով նկարում են  գինու պիտակները, որոշում շշալցված գինու անունը, փորձում են գինի  ստեղծել ընտանեկան դպրոցներում։ Գինու դպրոցում ծանոթանալով գինու համտեսի մշակույթին` փորձը փոխանցում են ընտանիքներին։  Ընտանիքներում նաև ստեղծում են գինու համար հատուկ պանիր,  ծանոթանում,  յուրացնում նաև պանրի ստեղծման տեխնոլոգիան։ 

    Նախագծի ընթացքում սովորողները իրականացնում են այլընտրանքային  բառգրոցի՝ խաղողի հատիկներով գրելով իրենց ծանոթ բառերը։ 

    Նախագծի ընթացքում խաղողի հատիկներով իրականացնում ենք ուրախ  մաթեմատիկա. կատարում ենք բանավոր համրանք, զույգ և կենտ թվերն ենք  ներկայացնում, հաշվում ենք 2-ական, 5-ական, 10-ական համակարգով, կազմում խնդիրներ խաղողի, գինու մասին։ 

    Նախագիծը շարունակելի է: 

    Հաջորդիվ՝  մասնակցություն խմորման ընթացքին, շշալցմանը,  շշերի նկարազարդմանը, աճուրդին: 

    Համակարգող՝ Սրբուհի Ներսիսյան, Ջուլի Ղազարյան
    Մենթոր՝ Արտակ Ռշտունի

Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք Համագործակցության նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Ժամանակահատվածը` նոյեմբերի 13

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթվա ընթացքում կախազարդերի, կրծքազարդերի  ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։

Համագործակցություն՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ

Նպատակը՝  սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն, Խմբում աշխատելու կարողություն: Նախագծի ընթացքում սովորողների հետ կստեղծենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ (hand made) ՝ կրծքազարդեր,  որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
  •  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում

Անհրաժեշտ նյութեր՝  կավ, չորացրած ծաղիկներ ,կտավի կտոր, գուաշ

Երկրագործական աշխատանքներ Հյուսիսում

Նոյեմբերի 6-ին Հյուսիսային դպրոցում մի քանի դասավանդողներով իրականացրինք երկրագործական աշխատանքներ։Աշխատանքների ընթացքում փխրեցրինք հողը, մաքրեցինք տարածքը ավելորդ չորացած խոտերից։

Ավելին տեսանյութում՝

Աշնանային դիտարկումներ․Ներկայացնում է Մարատ Միրզայանը

Աշնանային զրույց․Ներկայացնում են Սոֆա Բադալյանը և մայրիկը

Աշնանային դիտարկումներ․Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը

Աշնանային դիտարկումներ․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Մոլորված աշունը․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը