Ուրբաթ-համերգ՝ «Առականի». 20.03.2026

Ուրբաթհամերգ՝ Առականի

Oր՝ մարտի 20, Ժամ՝ 15.15

Վայր՝ Մայր դպրոց

Իրականացումը՝ «Պարերգերի ուսուցում»«Պարատուն»«Համերգով ուսուցում»,  «Կարդում ենք» նախագծերով ուրբաթ-համերգ՝ «Առականի»

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, նախագծային խմբեր, հյուրեր, այլք

• Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Читать далее «Ուրբաթ-համերգ՝ «Առականի». 20.03.2026»

Այցելություն Բնության թանգարան

Սեպտեմբերի 5-ին նախագծային շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներն ունեցան այս տարվա իրենց առաջին ճամփորդությունը` այցելեցին Հայաստանի բնության թանգարան:

Բնության թանգարանի այցը շատ հետաքրքիր էր, բովանդակալուց , իսկ կրթական ծրագիրը իր գործնական փուլով շատ ոգևորեց սովորողներին, ինչպես նաև շատ մեծ գիտելիքներ փոխանցեց շրջակա միջավայրի և դրա պահպանության մասին:Թանգարանի աշխատողներն էլ շատ տպավորված էին մեր սովորողներով , քանի որ տեղեկացան, որ մեր կրթահամալիրի սովորողները շատ հոգատար են բնության հանդեպ:

Տեսանյութը` Սիրանույշ Պետրոսյանի

Նվագախմբային ուրբաթ-համերգ

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին, կրթահամալիրում հերթական ուրբաթ-համերգն էր, որի պատասխանատուն այս անգամ Հյուսիսային դպրոց-պարտեզն էր։Հյուսիսային դպրոցը այս անգամ հանդես եկավ նվագախմբային ֆորմատով։Նախագծի հեղինակը Հասմիկ Մաթևոսյանն էր, ով ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի յուրաքանչյուր դասարան հանդես գա յուրովի հետաքրքիր, պատշաճ և անմոռանալի տպավորություն թողնի։Ամբողջ դպրոցը սովորող և ուսուցիչ աշխատեցին, որպեսզի հանդես գան դեկտեմբերի 12-ին։Համերգին ներկա էր նաև սիրելի ծնողական համայնքը, ով անհամբեր սպասում էր այդ օրվան։Արդյունքը կարծում եմ շլացուցիչ էր բոլորի համար։Բոլորս հայտնվել էինք ամանորյա հեքիաթում, որտեղից չէինք ցանկանում դուրս գալ։Աննկարագրելի էմոցիաներ և զգացողություններ․․․Վայելեք

Տեսաֆիլմը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Այսօր՝ ժամը 15.15, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ «Կանաչացավ ծառն ի խնկին» երկմասանի համերգ-ներկայացումը:

Ուրբաթ-համերգի պատասխանատուն էր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը:

Օրվա ֆոտոպատումը՝ Սմբատ Պետրոսյանի

  • «Գովք բնության, ծառ ու ծաղկի». մաս առաջին

2-3-րդ դասարաններ

  • «Ծովինար՝ Սանասար, Բաղդասարի ծնունդը». մաս 2

4-5-րդ դասարաններ