Թթուդրիկի ծես․Համով, հոտով թթու թթուն

<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում սեբաստացիների գլխավոր գործունեություններից մեկը թթուդրիկի ծեսն է՝ այսինքն սեբաստացիական ամենահամով թթու դնելն է։Իհարկե այն շատ սպասելի է սովորողների կողմից, ովքեր շատ ոգևորված սպասում և պատրաստվում են թթուդրիկի ծեսին։<<Թթուդրիկի ծես>> նախագծի ընթացքում կազմեցինք խնդիրներ, հորինուկներ, հեքիաթներ և իհարկե պատրաստեցինք բանջարեղենային ռոդարիական կերպարներ։Մեր դրած թթուն կներկայացնենք ցուցահանդեսին, ինչպես նաև կհամտեսենք Հարիսայի ծեսին։

Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցում

Ներկայացնում են Դանիելյան Եվան ու մայրիկը

Ներկայացնում են Ալեքսա Շահբազյանն ու մայրիկը

Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում են Սաղոյան Մարին,Սոֆին և տատիկը

Ներկայացնում են Տիգրան Ներսիսյանն ու տատիկը

Ներկայացնում են Մխեյան Ռոմանն ու մայրիկը

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Ուսումնական մառան․ նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 2․1 և 3․3դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետ՝ նոյեմբեր

Նախագծի ղեկավարներ՝  Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան

«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, շարոցի պահպանման համար: Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

1-ին փուլ՝ «Ուսումնական մառան» թթուդրիկի ծես

2-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» շարոցի պատրաստում՝

<<Ուսումնական մառան>>․շարոցթխիկի ծես

3-րդ փուլ՝ «Ուսումնական մառան» արիշտայի պատրաստում

4-րդ փուլ-«Ուսումնական մառան» պանրի պատրաստում

«Ուսումնական մառան»․ Շարոցթաթխիկ

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 15

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ամփոփումը՝ այստեղ

Համագործակցություն «Սովորող-սովորեցնող»  նախագծով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-3 և 2-1 դասարաններ

Օրը՝ նոյեմբերի 14,  ժամը՝ 09:20-10:05

Վայրը` Հյուսիսային դպրոցի 2-1-ի դասասենյակ

Նպատակը՝ սովորող-սովորեցնող նախագծով համագործակցություն

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում փոխանցել մեդիահմտություններ
  • համագործակցություն կրտսեր դասարանի սովորողների հետ
  • խաղ-վիկտորինայի միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցում
  • թիմային աշխատանք կատարելու հմտություններն ու կանոնները պահպանելու կարողություն

Նախագծի ընթացքը՝

  • 5-3 դասարանը կներկայացնի Kahoot առցանց ծրագիրը
  • կներկայացնի նախապես կազմած խաղ-վիկտորինան
  • 2-1 դասարանը խաղին կմիանա 5-3 դասարանի կողմից ստեղծված QR կոդի միջոցով՝ իրենց հեռախոսներով
  • խաղի ավարտին կհայտարարվի ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը
  • 5-3 դասարանը կրտսեր սովորողներին քայլ առ քայլ կսովորեցնի օգտվել Kahoot առցանց ծրագրից և միասին կստեղծեն նոր խաղ-վիկտորինա։

Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին:

Օրը՝  նոյեմբերի 6

ժամը-10.00-12.30

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Ծեսի մասնակիցներ ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ,ծնողներ

Պատասախանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան և ծնողներ՝ <<Հարթակում ծնողն է >> նախագծով

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

Читать далее «Լավաշթխիկի ծես․ուսումնական նախագիծ»

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Ռադիոթողարկման պատրաստում։
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • Մեդիահմտությունների զարգացում։
Читать далее ««Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ»