Բնագիտական փորձեր

Մասնակիցներ՝ բնագետների ջոկատ և 1-ին դասարանների ջոկատներ
Ժամկետը՝ հունվար ամիս

Նպատակը` նախագծի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը  դասավանդվող առարկայի նկատմամբ:

Հիմնական խնդիրները`

  • Սովորել, սովորեցնել
  • Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
  • Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

 Բնագիտական ֆիլմերի դիտում

Բնագիտական փորձեր

Փորձ 1.

Ջուրը և մենք

Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.

Ջուրը գույն ունի՞

Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ

Փորձի՛ր հոտ քաշել ջրից

Փորձը կատարելուց հետո  ընդգծիր ճիշտ պատասխանները

1. Ջուրը.

գունավոր է. անգույն, սպիտակ, դեղին

2. Համ ունի  ՞

Այո, ոչ

3 Հոտ ունի ՞

Այո , ոչ

Որպեսզի իմանաս ջուրը կարող է իր գույնը փոխել, թե ոչ, կատարիր հետևյալ փորձը:

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ` շատ քիչ մարգանցովկա

Ուշադիր նայիր, թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ;

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե`ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշի՛ր փորձի ընթացքը, գրանցի՛ր արդյունքները

Ինչ ես կարծում, ջուրը կփոխի՞ իր գույնը կամ համը, եթե նրա մեջ ավելացնես աղ, շաքար, ներկանյութեր: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Փորձ 2.
Հնարք մատիտով

Այս փորձի համար մեզ հարկավոր է պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով ինչից հետո ծակում են տոպրակը մատիտներով հենց այն մասին, որտեղ ջուր կա, ինչից հետո մատիտները թողնում են անցքերի մեջ։ Զարմանալի է, սակայն ջուրը չի թափվում։

Բացատրություն՝ Եթե դուք տոպրակը ծակեք մատիտներով և միայն հետո ջուրը լցնեք, ապա այն կծորա անցքերի եզրերից։ Սակայն եթե նույնը անեք հակառակ հերթականությամբ ջուրը չի ծորա։ Այս ամենը բացատրվում է մոլեկուլներ՝ վնասվածքի դեպքում իրար մոտենալով։

Փորձ 3.

Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ
1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:
фокусы
фокусы2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:3. Ցուցամատով սղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:

Ջրով փուչիկը

Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով  լի  թասի մեջ: Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը « կուլ կտա » փուչիկին:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Читать далее «Բնագիտական փորձեր»

Պատրաստում ենք ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի շրջանակում սովորողները փայտե շրջանակների վրա նկարեցին ձմեռային տեսարաններ և պատրաստեցին ինքնաշեն ամանորյա խաղալիքներ։

Տառաճանաչություն․Նկարում և մուտքագրում ենք էլեկտրոնային նամակներ Ձմեռ պապիկին

Պատրաստում ենք ամանորյա կավե խաղալիքներ

Դեկտեմբերյան ամանորյա ուսումնական նախագծի շրջանակում համագործակցեցինք ընկեր Ալիսի հետ և պատրաստեցինք ամանորյա տոնական կավե խաղալիքներ։Շնորհակալ ենք, ընկեր Ալիս ջան։

Հոգատար եղի՛ր․Ստեղծում ենք, որ օգնենք

#Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները «Հոգատար եղի՛ր» և «Արտադրությամբ ուսուցում» ուսումնական նախագծերի շրջանակում իրականացրեցինք ցուցահանդես — վաճառք, որի ընթացքում պատրաստեցինք ավելուկով ռուլետներ, պիտակավորեցինք և փաթեթավորեցինք սովորողների պատրաստած պանիրն, գինի , թթուն, իսկ վերջում գունազարդեցին կավե կախազարդերը։ Այս ամենի ավարտին ծնողներն ու հյուրերը գնեցին ամբողջ ներկայացվածը՝ մասնակցելով հանգանակությանը։Վաճառքի արդյունքում ունեցանք 102000 դրամ, որը փոխանցեցինք <<Զինվորների հիմնադրամին>>։


Հանգանակությունը և ընթացքում վաճառված աշխատանքների ողջ հասույթն ուղղվեց վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Շնորհակալ ենք բոլորից։

Զարգացնում ենք ձեռքերի մանր մոտորիկան և պատրաստում ենք գունավոր ծաղկաման

Խմբային աշխատանք ընկեր Մարիամի հետ։

Հոգատար եղի՛ր․ Ստեղծում ենք, որ օգնենք

Պատրաստում ենք արցախյան պանիր

Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր

«Սեբաստացու օրեր» կրթահամալրի տոնի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Արուսյակ Մաթևոսյանի հետ և պատրաստեցինք կավե կախազարդեր և կրծքազարդեր:Կավից ստացանք կախազարդերի ու կրծքազարդերի ձևը և վրան դաջեցինք չորացրած և թարմ տերևներ ու ծաղիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր։Սովորողներից յուրաքանչյուրը ինքն էր ընտրում, թե որ ծաղիկներով կամ տերևներով է ուզում ստանալ նախշերը։Չորանալուց հետո աշխատանքները պետք է թրծվեն և ներկվեն։Ներկելու գործընթացին  կմասնակցեն նաև ծնողները։Աշխատանքները ավարտելուց հետո  ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի:Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Շնորհակալություն Արուսյակ Մաթևոսյան ջան։

 

Читать далее «Պատրաստում ենք կավե կախազարդեր և կրծքազարդեր»

Ուրախ թթուդրիկ

Անցած շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողների մի խմբով իրականացրինք «Թթուդրիկի ծեսը»։Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի պատրաստման ընթացքում մեզ միացավ սիրելի տիար Բլեյանը։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։

Մեր պատրաստած թթուները կներկայացնենք «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես-վաճառքին։

Մեր թթուն շատ համեղ է, համեցեք։