Ամանորյա կախազարդերի ստեղծում:
Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում սովորողները Ամանորին ընդառաջ ընկեր Ալիսի հետ աշխատեցին թրծակավով և պատրաստեցին նախատոնական կախազարդեր:Աշխատանքները թրծելուց հետո, սովորողները կգունավորեն։
Ամանորյա կախազարդերի ստեղծում:
Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում սովորողները Ամանորին ընդառաջ ընկեր Ալիսի հետ աշխատեցին թրծակավով և պատրաստեցին նախատոնական կախազարդեր:Աշխատանքները թրծելուց հետո, սովորողները կգունավորեն։
Սովորողների հետ շարունակելով դասասենյակի աշխատանքները՝ ստվարաթղթից պատրաստեցինք եղնիկներ։Ընթացքը տեսանյոււթում՝
Այսօր սովորողների հետ ձևավորեցինք դասասենյակը մեր պատրաստած տեխնոլոգիական աշխատանքներով։Ընթացքը տեսանյութում՝
Թթուդրիկի ծեսին ընդառաջ առցանց-հեռավար-առկա ուսուցման շաբաթվա ընթացքում հանդիպեցինք սովորողների փոքր խմբով և թթուդրիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք պլաստինե բանջարեղեն, որոնք օգտագործում են թթու պատրաստելիս։Սովորողները յուրաքանչյուրը պատրաստեց իր սիրելի բանջարեղենը և խոսեց դրա օգտակարության մասին։
Համագործակացային աշխատանք Տաթև Աթոյանի հետ։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողներ
Օր՝ Նոյեմբերի 1
Ժամը՝ 11։00 — 12։00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց «Էստրադա»
Նախագծի նկարագրություն` Ստեղծել աշնանային թեմայով աշխատանքներ՝
Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում
Օրինակներ՝

Նախագծի արդյուՆքում ստեղծված աշխատանքների ցուցադրում, ամփոփումը՝ տեսանյութի,
պատումի, լուսանկարների տեսքով
2․1 դասարանի սովորողները ընկեր Ալիսի օգնությամբ սովորում են դիմաքանդանդակ ծեփել սպիտակ կավով։
Շնորհակալություն ընկեր Ալիսին։





Սեպտեմբերյան-հոկտեմբեր նախագիծ.
Ինքնաճանաչում.
Մասնակիցներ
1-3-րդ դասարաններ.
Միջավայր
Հյուսիսային դպրոցի Վիգեն ավետիսի քանդակի դպրոց Artասահման, բակ, թանգարաններ:
Նպատակը՝
Նյութ
Թրծակավ
թելեր
տերևներ
ակրիլներ
Արդյունքները՝
Սովորողների հետ մասնակցեցինք Հազարան հավք ուսումնական նախագծին․ երկու շաբաթվա ընթացքում ծանոթացանք հեքիաթին, զրույց-քննարկումներ ունեցանք, այնուհետև հեքիաթից նկարեցինք մեր սիրելի հատվածը, որը դարձավ մեզ համար էսքիզ։Հաջորդ փուլում ընկեր Աիսի հետ կավով աշխատեցինք և կավե կախազարդեր պատրաստեցինք։Կախազարդերի վրա սովորողները նկարեցին իրենց սիրելի կերպարին։
Այսօր 1.1 դասարանի սսվորողները տանիքում բացօթյա նկարչական պլեներ իրականացրեցին` նկարելով Արարատը:Այնքան գեղեցիկ էր տեսարանը տանիոից, որ սովորողները տպավորված նկարում էին:
Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները:
Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։
Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։
Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:
Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ:


