Աշխատանքային նախագիծ 30․01 — 03․02․2023

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Փետրվար ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք՝

Փետրվար ամսվա նախագծեր

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

«Ձախորդ Փանոսը» Հովհաննես Թումանյան

«Չարի վերջ» Հովհաննես Թումանյան

Ես և շրջակա՝ Մեր առողջությունը, մեր սնունդը

Ընթերցանություն 3, մաս 1-ին

Լեզվագործունեություն.Հայոց լեզու 3-րդ

Շաբաթվա մաթեմատիկա՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 30․01 — 03․02․2023»

Փետրվար ամսվա նախագծեր

Իրականացման տևողությունը՝ Փետրվարի 1- 28

Նախատեսվող նախագծեր

  • Կարդում և խաղում ենք Թումանյան
  • Բարեկենդանի ծես
  • Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
  • Այցելություն Թումանյանի անվան զբոսայգի

Թումանյանական օրեր․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը` 

Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում /պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը/
  • Ստեղծագործական մտքի զարգացում /նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը/
  • Մեդիահմտությունների զարգացում /ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, Էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր/
  • Համագործակցային հմտությունների զարգացում /թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն/

Լեզվագործունեություն

Ռոդարիական հնարքների կիրառում`

  • Հեքիաթին նոր ավարտ կամ նոր սկիզբ հորինել
  • Հեքիաթների շիլափլավ
  • Խառնել հեքիաթի հաջորդականությունը

Ստեղծագործությունների ցանկ՝

Թումանյանը՝ բերանացի


Մանուկն ու ջուրը
Թռչունի մտածմունքը
Ամենից լավ տունը
Գարնան առավոտ
Շունն ու կատուն
Անբան Հուռին
Բարեկենդանը
Ձախորդ Փանոսը
Տերն ու ծառան

Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն
Թումանյանական հերոսների պատրաստում`

  • Կավից, խմորից, մթերքներից

Մեդիատեխնոլոգիա

  • PowerPoint ծրագրով ստեղծել Թումանյանի ստեղծագործությունների մեդիափաթեթ

 Երաժշտական գործունեություն

Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:

Ընտանեկան նախագծեր.

  • «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
  • Ընտանիքում` հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան Տիկինիկային թատրոն

Թումանյանի զբոսայգի

Նախագծի արդյունքում

Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։