Գրքի տոն. Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր` փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում նշում են Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնը, և իհարկե ծննդյան օրով պայմանավորված` շատ գեղեցիկ և կարևոր տոներից մեկը` Գրքի տոնը:Իհարկե կրթահամալիրը ևս ակտիվ մասնակցում է տոնին:Կրթահամալիրը միշտ է կարևորում Հովհաննես Թումանյանին, «Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում յուրաքանչյուր տարի ծանոթանում ենք Թումանյանի կյանքին, հեքիաթներին, բանաստեղծություններին, այցելում ենք Թումանյանի թանգարան, դիտում ենք Թումանյանի հեքիաթներով բեմադրած ներկայացիմները, Թումանյանը ներկայացնում ենք ընտանեկան նախահծերով և այլն:

Սովորողները շատ մեծ սիրով են միշտ ընթերցում Թումանյանի հեքիաթները:Այսօր առավոտից կրթահամալիրում բոլորը կարդում էին Թումանյան և շնորհավորում Թումանյան պապիկին:

Այսօր մեր դասարանում ևս տոն էր, բոլորը գեղեցիկ պատրաստվել էին, հետաքրքիր գրքեր էին պատրաստել իրենց ընկերների համար և անհամբեր սպասում էին վիճակահանությանը, որպեսզի միմյանց նվիրեն:

Օրը անցավ մեծ ոգևորությամբ և անմոռանալի լիցքերով:Նույն ոգևորությամբ պատրաստվում ենք դասասենյակում ստեղծել մեր ընթերցանության անկյունը:

Ավելին տեսանյութում`

Անբան Հուռին. Ներկայացնում են սովորողները

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում ծանոթացել ենք «Անբան Հուռին» հեքիաթին, դիտել ենք նաև ներկայացումը:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում են Եղիազարյան Յանան և Փանոսյան Հասմիկը

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ներկայացնում է Յանա Ավետիսյանը

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Ներկայացնիմ է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը

Ներկայացնում է Սառա Պողոսյանը

Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը

Նռրկայացնում է Մարի Սաղոյանը

Ներկայացնում է Արևիկ Հովյաննիսյանը

Շնորհավոր տոնդ, Թումանյան պապիկ

Օրը՝ փետրվարի 19, Ժամը՝ 12.00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարաններ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիաննա Ռոզիկյան

Նպատակը՝ Գրքի տոնԹումանյանի ստեղծագործությունների ընթերցում պարերգերով

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: Սովորողները միմյանց գրքեր կնվիրեն, կարտասանեն Թումանյանի ստեղծագործություններից, կերգեն:

Ծրագրում`

Թումանյանական բանաստեղծություններ

Նոր շունչ թումանյանական հերոսներին.Աշխատասեր Հուռին

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, անունը՝ Հուռի
նա այնքան աշխատասեր է լինում, որ մարդիկ նրա անունը դնում են աշխատասեր Հուռի։ Նա ամբողջ օրը բուրդ էր գզում, տուն էր մաքրում, ճաշ էր պատրաստում։ Հուռին շատ գեղեցիկ էր որովհետև աշխատանքը գեղեցկացրել էր նրան։ Ով նրան հարս տաներ, կխերվեր։

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Աշխատասեր Հուռին

Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, նա շատ աշխատասեր ու գեղեցիկ էր։ Նա ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ, հարևնները նրան շատ Էին սիրում։

Նա օգնում էր իր մայրիկին տնային գործերում , խնամում էր կենդանիներին և շատ լավ էր սովորում դպրոցում։ 

Հուռին ազատ ժամանակ բակում խաղալու փոխարեն, միշտ գնում և օգնում էր իրենց հարևաններին, իսկ նրանք Հուռին կոնֆետ էին տալիս ու բարի խոսքեր ասում։

Ներկայացնում է Հակոբյան Արսենը

    « Աշխատասեր Հուռի »

Կար չկար մի աղջիկ կար, անունը Հուռի: Օր ու գիշերաշխատում էր: Իր գյուղում նրա հետ ուզում եին պսակվել    բոլոր տղաները, որովհետև  նա շատ աշխատասեր էր և գեղեցիկ:  Նա  պսակվում  է մի տղաի հետ  և  նրանք ունենում են մի   փոքրիկ տղա և ուրախ երջանիկ  ապրում:                                            

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Աշխատասեր Հուռին

Մի ժամանակ, փոքրիկ գյուղերից մեկում, ապրում էր մի աղջիկ՝ Հուռի անունով։ Նա շատ աշխատասեր էր և ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Ուներ գեղեցիկ այգի, հոգ էր տանում իր ընտանիքի մասին և միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին։ Մի օր գյուղում մի նոր մարդ հայտնվեց։ Ջորջ անունով մի վաճառական, որը հասել էր այս փոքրիկ գյուղ՝ վաճառելու իր ապրանքները։ Ջորջը մեծ քաղաքներից էր եկել ու շատ գումար էր վաստակել, բայց մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։Նա փնտրում էր իր երկրորդ կեսին։ Նա սկսեց շփվել Հուռիի հետ։Երբ տեսավ,թե ինչ  բարի,գեղեցիկ և աշխատասեր աղջիկ է Հուռին,անմիջապես սիրահարվեց նրան։Ամուսնացան։ Հուռին ցույց տվեց Ջորջին, թե ինչպես պետք է աշխատել համբերությամբ ու սրտով։ Նրանք սկսեցին միասին աշխատել՝ աճեցնելով ոչ միայն այգիներ ու բերք, այլ նաև սիրելի ընտանիք։ ։Գյուղի մյուս բնակիչները պատմում էին <<Աշխատասեր Հուռիի ու նրա սիրելի Ջորջի >>մասին,որպես օրինակ՝ ինչպես աշխատասիրությունն ու միասնությունը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։

Եվ այդպես նրանք ապրեցին երկա՜ր ու երջանիկ՝ միշտ հիշելով, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ  սերն ու բարությունը։

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կինը երկու աղջիկ է ունենում՝ մեկի անունը Հուռի է դնում,մյուսի անունը Աննա։ Հուռին շատ էր աշխատասեր էր, ամբողջ օրը գործ էր անում և օգնում էր  իր մայրիկին, իսկ Աննան ծույլ էր, անբան, ամբողջ օրը տունը թափթփում էր, չէր լվացվում, գզգզված ման էր գալիս։ Աննան մաստակ էր ծամում էր,կտերը տիտիկ էր անում,ուտում, խմում, մթնում էր պարկում քնում էր։

Մի օր  Հուռիին ամուսնացավ մի սիրուն և խելացի տղայի հետ, իսկ Աննան  ինչպես միշտ անկապ նստած էր տանը, նրան ոչ ոք չէր սիրում։

Մի օրել նրա մայրը ասաց նրան, որ նա պետք է դառնա աշխատասեր աղջիկ, ինչպես Հուռին, որ բոլորը նրան սիրեն և խաղան նրա հետ։

Читать далее «Նոր շունչ թումանյանական հերոսներին.Աշխատասեր Հուռին»

«Թումանյանական հերոսներին նոր կյանք»

«Հայոց լեզու, գրականություն» բնագավառի բաց հավաք

Օրը՝ փետրվարի 21

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարան

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Читать далее ««Թումանյանական հերոսներին նոր կյանք»»

Տյառնընդառաջը՝ Հյուսիսում

«… Տրընդեզ, փեշդ վառէ, որ ազատվես օձէ չարէ»… 

Հյուսիսի բակում առաջինից երրորդ դասարանի սովորողների երգն ու խաղը, հրճվանքը, սպասումն ու խարույկի ճարճատյունն էր թևածում՝ Տյառնընդառաջի խորհրդով: Ուսուցիչ-սովորող նույն մտքով իրականացրինք ծեսը. թո՛ղ խարույկն այրի ամեն չարիք ու հիվանդություն…

ԲՏՃՄ սեմինար․2-րդ հանդիպում

Այսօր կայացավ դասվարների մասնագիտական զարգացման երկրորդ փուլի ԲՏՃՄ բնագավառի երկրորդ սեմինար-պարապմունքը:

Սեմինարին շարունակեցինք զոդման հետ կապված աշխատանքները, ծանոթացանք այն նյութերին, որոնց միջոցով կատարում են զոդումը`օլովո, բեվեկնա խեժ:

Սեմինարի մասնակից դասվարները պարապմունքի ընթացքում լարերից զոդեցին սիրո օրվան համահունչ սրտիկներ:

Սեմինար-պարապմունքը անցկացրեց Արմինե Մանուկյանը:

Աշխատանքային նախագիծ` 17.02.2025-21.02.2025

Նկարը՝ Ալեքսա Շահբազյանի

Փետրվար ամսվա նախագծեր՝

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Դասասենյակում ընթերցանության անկյունի ստեղծում

Թումանյանական օրերի ամփոփում․ Այցելություն Հ․ Թումանյանի անվան զբոսայգի

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ 

Ռուսերեն՝ Անահիտ Լալայան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Читать далее «Աշխատանքային նախագիծ` 17.02.2025-21.02.2025»