Ընդունելություն 2023-2024

Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։

Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Սովորել եմ Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ բաժնում, երկրորդ կրթությունս մանկավարժական է՝ սովորել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում։Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:

2022-2023 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։


Մեր բաց և ստեղծական միջավայրում սովորում ենք երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի, մարմնամարզական խաղերի, ստուգատեսների միջոցով։ Դպրոցում միասին լողում ենք, մարզվում, հեծանիվ վարում։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում փոխանցում ենք հայրենագիտական գիտելիքներ, կազմակերպում և իրականացնում ենք ճամփորդություններ, բարձունքների հաղթահարում։ Սովորողն իրականացնում է միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, բնագիտական փորձեր։ Ուրախ օտար լեզու նախագծով յուրացնում և գործածում է օտար լեզուն։

Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում  պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։

Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
Լող, հեծանվավարություն, վազք, քայլք

Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։

Էկոլոգիական հանրակրթություն՝
Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։

Գործնական օտար լեզու՝ 

Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն

Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։

Միջավայրը.
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
— Երկարացված օրվա
— սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով

Լրացուցիչ կրթություն.
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թմբուկ, կիթառ, շվի)
Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտագրման հարցաթերթ

Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.

Ուսումնական պլան

Ուսումնառության պայմանագրեր

Սովորողի գործունեությանը վերաբերող՝ ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ավելին՝ այստեղ:

Ուսումնական բլոգ՝ Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
Էլեկտրոնային հասցե՝ s-nersisyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆի 69/1, հեռ.՝ 010.73.52.10

Ազգագրական փառատոն.ազգային խաղեր և պարեր

Ազգարական փառատոնի ընթացքում ևս մեկ անգամ հանդիպեցինք Տեխնոլոգների ջոկատի և ընկեր Հասմիկի հետ։Այս անգամ ևս խաղացինք ազգային խաղեր։Ընկեր Հասմիկը ներկայացրեց մի քանի ազգային պար և դրանց նշանակությունը մեր պատմությոան մեջ։Շնորհակալություն ընկեր Հասմիկին։

Ավելին տեսանյութերում՝

Աշխատանքային նախագիծ 23 .01-27 .01-2023

Ձմեռային ճամբար

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Հունվարյան նախագծեր՝

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 23 .01-27 .01-2023»

Դիջիթեք 2023. scratch ծրագրի ծանոթացում.փուլ 1-ին

Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի  3․1  ջոկատին հյուր եկան մաթեմատիկների ջոկատը ընկեր Անիի հետ միասին։Հանդիպման ընթացքում մաթեմատիկների ջոկատի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացրեցին scratch ծրագրի հետ, որի միջոցով հնարավոր է ուսումնական խաղեր ստեղծել։Հանդիպման ընթացքում սովորողները գրանցվեցին և ծանոթացան ծրագրի գործիքներին։Հանդիպումը շարունակական է լինելու։Համագործակցության ավարտին սովորողները կստեղծեն իրենց մտածած խաղերը և կներկայացնեն իրենց բլոգներում։

Կավե դիջի գործիքներ` հայկական զարդանախշերով

Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։

Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ

Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։

Բնագիտատեխնիկական ստուգատես. Բնագիտական փորձեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում հանդիպեցինք բնագետների ջոկատի հետ, ովքեր մեզ ներկայացրեցին հետաքրքիր փորձեր։

Ազգագրական փառատոն․Ազգային խաղ՝ Ճոպան-ճոպան

Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք տեխնոլոգների ջոկատի հետ և ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացանք և խաղացինք Ճոպան- ճոպան խաղը։Սովորողներին շատ դուր եկավ խաղը։

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: