Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:
Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:
Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:
Ճամփորդության նկարագրությունը՝ Տիեզերքը ուսումնասիրելուց հետո մեր ունեցած նյութերով կայցելենք Պլանետարիում՝ դիտելու երկու ուսումնական ֆիլմ տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին: Դիտելու ընթացքում կվերհիշենք մեր ընթերցած նյութերը Տիեզերքի մասին, կհամեմատենք՝ ի՞նչ նոր բան սովորեցինք Տիեզերքի մասին, մեր գտած նյութերից ի՞նչն էր հավաստի, ինչի՞ մասին իմացանք։ Կդիտենք տիեզերքը , մոլորակները : Դիտելուց հետո Անգլիական այգում կշրջենք, կընդմիջենք, կկատարենք կոմիտասյան երգեր` «Կաքավ», «Սոնա յար», «Լորիկ», «Էսօր ուրբաթ է»։ Այգում կիրականացնենք աշնանային նկարչական պլեներ, կուսումնասիրենք այգում գունավորված տերևները։ Կհավաքենք տերևները, կստանանք աշնանային ապլիկացիաներ։
Արդյունքների ամփոփում՝
Սովորողները իրենց անհատական բլոգներում կպատմեն՝ ի՞նչ նոր բան սովորեցին Տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին։
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
Նպատակը՝
Սովորողներին, նրանց ընտանեկան դպրոցներին ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մասնակիցը դարձնել կրթահամալիրյան ծեսերին, նպաստել դրանց տարածմանը։
Խնդիրները
բանավոր խոսքի զարգացում
անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում (ծիսական գործառույթների ուսումնասիրություն)
ստեղծագործական երևակայության զարգացում
մեդիահմտությունների զարգացում
Գործունեության կազմակերպում
Բլոգային պատումների փաթեթ
Ի՞նչու լինել սեբաստացի
Իմ սիրելի անկյունը
Հարթակում ծնողն է․ աշխատարաններ
Նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում: Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։
Ծնողները կներկայացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կարևոր տեղեկությունների մասին կխոսեն, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին, կախված մասնագիտությունից։
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 3․1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Օր՝ նոյեմբերի ….
Նախագծի նկարագրություն՝
Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:
Նախագծի նպատակն է՝ սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:
Գործունեության ընթացք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են գրանցոլ թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ
Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
Ո՞ր բանջարեղենն ի՞նչ վիտամիններ ունի:
Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:
Մեդիատեխնոլոգիա.
Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն մայրիկի կամ տատիկի հետ ցուցակագրում են բանջարեղենների անունները, հաշվարկ անում և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների: Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:
Մաթեմատիկա՝
Սովորողները նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:
Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ: Կազմում են խնդիրներ, մուտքագրում են և առաջադրում մեկը մյուսին:
Տեխնոլոգիա, բնագիտություն՝
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների կամ տատիկի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:
Հետագայում սովորողները համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը: Սովորեցնում են, թե ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դպրոց, որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:
Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:
Որպես նախագծի արդյունք՝ սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/: