Աշխատակարգ սեպտեմբերի 01.09-02.09

Սեպտեմբերի 1, հինգշաբթի

Ուսումնական տարվա մեկնարկ

08:30-08:50 Սովորողների դիմավորում

Գիտելիքի օրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Սեպտեմբերի 02, ուրբաթ

08:30-08:50 Սովորողների դիմավորում

09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:10 Նկարչական պլեներ էստրադայի լանջերին

10:15-10:50 Ուսումնական ամառ նախագծի քննարկում, ամփոփում

11:00-11:35 Բակային ազգային խաղեր

11:40-12:00 Ընդմիջում

12:05-12:25 Օտար լեզու՝ ռուսերեն

12:30-12:50 Օտար լեզու՝ անգլերեն

13:00-13:35 Լող, լողափնյա խաղեր

Գիտելիքի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Օրը՝ սեպտեմբերի 1

Տևողությունը՝ 10:30- 12:00

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ
  • ընթերցանություն
  • մարզաշար
  • ընդմիջում

Անհրաժեշտ պարագաներ

  • Արևային գլխարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • ջրաման, բրդուճներ
  • հեռախոս, տեսախցիկ
  • ջրաներկ, գուաշ, թուղթ, վրձին, ջրաման
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և տոպրակներ

Երրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը: Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները: Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

  • «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով.
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, մաթեմատիկայի և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցանումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

  • 35. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, մաթեմատիկայի և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցանումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:
  • Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։
  • 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

3 հոդված, 5-րդ կետ

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները). 

Հոդված 6

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: 

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: 

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Օգոստոսյան մուտքի ճամբար

Մեկնարկեց նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների մուտքի ճամբարները։ Նրանք բարևախաղի միջոցով ծանոթացան, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցին, ընկեր Տաթևի հետ թաց նկարչություն իրականացրեցին, սովորեցին Ձիուկը ընկեր Հասմիկի հետ և Թամզարա պարեցին, դե իհարկե մի լավ լողացին և միմյանց հաջողություն մաղթեցին՝ նոր ուսումնական տարում նորից հանդիպելու ակնկալիքով։

Մանկավարժական աշխատողների ճամբարի երրորդ օրը

Այսօր մանկավարժական աշխատողների ճամբարի 3-րդ օրն էր։ Հյուսիսում օրը շատ հագեցած էր, քանի որ այսօր «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցները Հյուսիսում էին։ Մեկնարկեց նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների մուտքի ճամբարները։ Նրանք բարևախաղի միջոցով ծանոթացան, Վիգեն Ավետիս  քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցին, նախաճաշեցին, որից հետո մի լավ լողացին և միմյանց հաջողություն մաղթեցին՝ հաջորդ օրը նորից հանդիպելու ակնկալիքով։

Ամբողջական նյութը՝ հղումով։

Լուսաբանող՝ Մանե Հարությունյան

Մանկավարժական աշխատողների ճամբարի առաջին օրը

Մանկավարժական աշխատողների ճամբարը բազմազբաղ և բազմաբովանդակ էր, քանի որ կրթահամալիրում մեկնարկել էին նաև երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարը, «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, ինչպես նաև պարտադիր ատեստավորման համար վերապատրաստումները։

Ավելին՝ դասվարի բլոգում։

Լուսաբանող՝ Կարինե Խառատյան

Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սոորողներ

Նախագծի նպատակը

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում  է  ուսումնական տարվա խոստումնալից  և  հետաքրքիր մեկնարկին: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։

Ընթացք

Սեպտեմբերի 1- ից սեպտեմբերի 31-ը

Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում,  լողում և լողափնյա խաղեր իրականացնում։

Поделиться ссылкой: