Ուսումնական տարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփվում է տարեկան հաշվետվություններով, պատումներով, որոնց հիմքում ուսումնական տարվա ընթացքում արված նախագծային գործունեություններն են։
2023 — 2024 ուսումնական տարում դասավանդում եմ Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանում։
2023-2024 ուսումնական տարին սկսեցինք առաջին դասարանցիների մուտքի ճամբարով,որն իրականցվեց մարտ, հունիս և օգոստոս ամիսներին։
Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի ուոսումնական բլոգն այստեղ Դասարանական բլոգում յուրաքանրյուր սովորող ունի իր ահնատական էջը։
Ուսումնական տարին սկսեցինք գիտելիքի օրով՝ սեպտեմբերի 1-ին։Գիտելիքի օրը Հյուսիսային դպրոցի Էստրադայում առաջին անգամ սովորողների և ծնողական համայնքի հետ միասին ներկայացրեցինք կոմիտասյան երգերը, մեզ ծանոթ բանաստեղծությունները և իհարկե երաժշտական ռիթմիկ ֆլեշմոբ։Օրվա ավարտը շատ տպավորիչ էր, քանի որ սովորողները ուսումնական տարվան ընդառաջ երազանք մտապահեցին և փուչիկներ բաց թողեցին երկինք։
Նոր ուսումնական տարվա ընթացքում ունեցել ենք և՛ դժվարություններ, և՛ հաջողություններ և ձեռքբերումներ։Ուսումնական տարվա դժվարությունները կապված էին սովորողների միջավայրին ներառվելու հետ, որը աստիճանաբար հաղթահարեցինք սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում։Նոյեմբեր ամսվա ընթացքում սովորողները արդեն ամբողջությամբ ներառվել էին դպրոցի միջավայրին, միմյանց հետ հարաբերությունները ևս կարգավորվել էին և իհարկե ուսումնական գործընթացին մասնակցում էին շատ ավելի ուշադիր և ակտիվ։Սովորողներն ակտիվ մասնակցել են կրթահամալիրյան օրացույցով նախատեսված բոլոր դասարանական, ընտանեկան նախագծերին, ճամփորդություններին։
Ներկայացնում եմ 2023-2024 ուստարվա ամփոփումն ըստ հետևյալ ուղղությունների՝
Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ Ճամփորդության երթուղին Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ Նպատակը և խնդիրները
Բարձունքի հաղթահարում
Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Ընթացքը՝
Լեռան ստորոտից 11:00 սկսվելու է մեկնարկը։ Ճանապարհը ընդգծված է, նախատեսվում է վերելքի ճանապարհը 1-ին դասարանի սովորողների հետ հաղթահարել 1 ժամում և գագաթին` Թուխ Մանուկ եկեղեցում, իրականացնել ժամերգություն։
Ժամերգության ծրագրում`
Մանուկների Հայր մեր Սուրբ Աստված Տերունական աղոթք Մանուկների աղոթք
Գագաթին ժամերգության ծրագիրը, միջավայրի խնամքն ու հանգիստը միասին նախատեսվում է իրականացնել մեկ ու կես ժամում։ Վայէջքն իրականացվելու է նույն` վերելքի ճանապարհով։ Վայրէջքի տևողությունը` 50 րոպե։
Անհրաժեշտպարագաներ՝
Ուսապարկ
Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
Բրդուճներ
Թաց և չոր անձեռոցիկներ
Ջուր-ջրաման-թերմոս
Արևապաշտպան գլխարկ
Հարմար հագուստ, կոշիկ
Բուժական արկղիկ
Յուղամատիտներ, թուղթ
Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Հեռադիտակ
Ճամփորդ սեբաստացին
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
կարգապահ է
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Նախագծի ամփոփում `
Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։
Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:
Սովորողներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծած իրենց աշխատաքները հավաքում-ամբողջացնում-ներկայացնում են։
Նախագծի իրականացմանարդյունքում՝
Ստեղծված անհատական մեդիայբբենարանների հրապարակում դասարանական բլոգում։
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․2 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power Point ծրագրից օգտվելու հմտություններ են փոխանցելու։
Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացվում են մի քանի ստուգատեսներ, որոնցից մեկը մարզական ստուգատեսն է։Սովորողները մարզական պարապմունքների ընթացքում յուրացրել էին բոլոր մարմնամարզական ստուգատեսային բոլոր ցուցանիշները։