Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 և 1.1 դասարաններ
Օրը՝
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
3-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նախագծի ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր–նոյեմբեր

Նախագծի նպատակն է՝

  •  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
  • զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
  • խոհարարական հմտությունների զարգացում
  • դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան

Գործունեության ընթացք՝

Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կունենանք ճամփորդություններ որի ընթացքում կկատարենք բերքահավաք։ Բերքահավաքի արդյունքում հավաքած բերքով կպատրաստենք չիր, չամիչ,մուրաբա։ Նախագծի ընթացքում կիրականացնենք նաև Թթուդրիկիարիշտայի, սուջուխի ծեսերը։

Читать далее ««Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ»

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը»,

«Մեղու», 

«Բզեզ» , 

«Գիշեր»,

«Ծիածան»,

«Փեսացու մուկիկը»

,«Մոծակի մահը »

,«Մուկն ու կատուն»

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

Читать далее ««Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ»

Paint ծրագրով նկարում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթը

Աշխատանքային նախագիծ 25.09.2023-29.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան « Պոչատ աղվեսը»

Ժողովրդական խաղ-ասիկ « Բութ մատն ասաց»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 25.09.2023-29.09.2023»

Սովորող-սովորեցնող նախագիծ. PAINT ծրագրով նկարում ենք «Ճամփորդները» հեքիաթը

Այսօր սովորող-սովորոցնող նախագծի շրջանակում առաջին դասարանի սովորողներին հյուր էին եկել իմ ավագ սովորողները՝ 4.1 դասարանի սովորողները, ովքեր օգնեցին կրտսեր ընկերներին PAINT ծրագրով նկարել «Ճամփորդները» հեքիաթը և գործածել ծրագրի բոլոր գործիքները։

Դիտել տեսանյութը՝

Աշխատանքային նախագիծ 18.09.2023-22.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում․ Ապարանի ջրամբար

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»

Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 18.09.2023-22.09.2023»

Քայլք + լողուսուցում

Առաջին դասարանի սովորողները առաջին անգամ ճամփա ընկան դեպի փակ լողավազան, որի մասին շատ լսել էին և անհամբերությամբ սպասում էին, որպեսզի տեսնեին լողավազանն և լողային։Ինչպես միշտ ճանապարհը դեպի լողավազան անցնում ենք քայլքով, մարզվելով, երգելով և արտասանելով, ինչպես նաև ամենահետաքրքիր և գեղեցիկ զրույցներով։Փակ լողավազան հասնելուն պես աննկարագրելի էր սովորողների հիացմունքն ու ոգևորություն։Ծանոթացանք ընկեր Քրիստինեի հետ և սկսեցինք լողուսուցումը։

Ավելին տեսանյութում՝