Рубрика: 2023-2024 ուսումնական տարի
Աշխատանքային նախագիծ 11.09.2023-15.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Լողափնյա աշուն․Ուսումնական նախագիծ
Ես․ Ուսումնական նախագիծ
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։
Երկուշաբթի
08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում
09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ
10:10-10:55- Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն / «Ծիտը»-ը հեքիաթի ընթերցում, քննարկում
10:55-11:20-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ/
11։20-11։45-Նախաճաշ
11:50-12:35- Տեխնոլոգիա՝ նկարում ենք «Ծիտը»-ը հեքիաթի հերոսներին
12:50 -13։10-«Ծիտը» հեքիաթի շուրջ զրույց քննարկում, հեքիաթի բառերի վանկատում
13:10-13:35 — «Լողափնյա աշուն»
13:35 — Երկարօրյայի կազմակերպում
Երեքշաբթի
08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում
09:00-09:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, առարկաների համեմատում/
10:10-10:40 —«Իմ ընտանիքը» զրույց-պատումներ, նկարչություն
10։40-11։00- Նախաճաշ
11:00-11:45 —Ուրախ մարմնամարզություն
11:50-12:30 —Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, առարկաների համեմատում/
12:30-13:10 — Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն / «Ծիտը»-ը հեքիաթի դիտում, բառերի վանկատում
13։10-13։35- Ընտրությամբ գործունեության խմբեր
13:35 — Երկարօրյայի կազմակերպում
Կրթական շքերթ 2023
Կրթական շքերթի նախապատրաստվելու շաբաթվա ընթացքում իրականացնեցինք տարբեր գործունեություններ՝ երաժշտական, խաղային, տեխնոլոգիական, մարզական հետաքրքիր, ստեղծական երևակայական և այլն: Յուրաքանչյուր օրն ունեցավ իր հետաքրքիր անվանումը։ Նվեր օրերն ամփոփվեց կրթական շքերթով Մարմարյա սրահում։
Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը ստորև՝
Կրթական շքերթի ամփոփումը ստորև՝
Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի
Կրթական շքերթը Հյուսիսային դպրոցում
Կրթական շքերթի շաբաթվա ընթացքում իրականացված գործունեության ձևերը համառոտ մեկ տեսանյութում։
Բզզան օր․Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
Այսօր կրթական շքերթին նախապատրաստվելու շաբաթվա հերթական հետաքրքիր օրն է։Սովորողները դառնալու են մեղուներ և ունենան բզզան օր։
Ձմերուկով էստաֆետային խաղեր, ձմերուկգլորոցի, ձմերուկուտոցի
Հյուսիսային դպրոցում այսօր ձմերուկի օր էր։Առավոտյան սովորողներին ներկայացրեցի, թե ինչ օր ենք ունենալու, և այդ պահից սկսած անհամբեր սպասում էին ձմերուկներին։
Անցկացրեցինք ձմերուկով էստաֆետային խաղեր, մի լավ գլորեցինք և վերջում իհարկե համտեսեցինք ։Սովորողների ոգևորությունն անսահման էր։Պարզվեց, որ գրեթե բոլորը շատ են սիրում ձմերուկ։
Ավելին տեսանյութերում՝
Ուրախ չլմփոցներ
Պատրաստվում ենք կրթական շքերթին, և այդ առթիվ նաև լողավազանն ենք օգտագործում երգելու համար։Արդյունքում ստացվում է ուրախ չլմփոցներ։
Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի
Երաժշտության մասնագետ՝ Արմենուհի Սոկրատունի
Ջա՜ն, լողում ենք
Տոնական օրը ամփոփեցինք լողով։Սովորողների ոգևորվածությունը ինչպես միշտ աննկարագրելի է։
Ավելին տեսանյութում՝
Նվեր օր․Առավոտյան ընդհանուր պարապմունք
Օրվա մեկնարկը ինչպես միշտ սկսում ենք ընդհանուր պարապմունքով՝ ծափերով, մարզվելով, երգելով, պարելով։Ավելին տեսանյութում՝
Օգոստոս ամսվա գործունեության հաշվետվություն
Օգոստոս ամսվա աշխատակարգը՝ այստե՛ղ։
Օգոստոս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներ.