Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն
Նպատակ՝
Ճանաչել ագարակի կենդանիներին
Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
Անհրաժեշտ պարագաներ․
Ձիուկների համար բանջարեղեն /կաղամբ, գազար, խնձոր/
Ջուր
Արևապաշտպան գլխարկ
Նախագծի ընթացքը՝ Քայլքով կգնանք Ուսումնական ագարակ: Մասնակիցները կստանան անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին: Ագարակում կկերակրենք կենդանիներին և կձիավարենք։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Սովորել եմ Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ բաժնում, երկրորդ կրթությունս մանկավարժական է՝ սովորել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում։Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
2022-2023 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։ Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։
Մեր բաց և ստեղծական միջավայրում սովորում ենք երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի, մարմնամարզական խաղերի, ստուգատեսների միջոցով։ Դպրոցում միասին լողում ենք, մարզվում, հեծանիվ վարում։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում փոխանցում ենք հայրենագիտական գիտելիքներ, կազմակերպում և իրականացնում ենք ճամփորդություններ, բարձունքների հաղթահարում։ Սովորողն իրականացնում է միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, բնագիտական փորձեր։ Ուրախ օտար լեզու նախագծով յուրացնում և գործածում է օտար լեզուն։
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։ Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։ Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։
Հայրենագիտական հանրակրթություն՝ Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։
Էկոլոգիական հանրակրթություն՝ Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։
Գործնական օտար լեզու՝
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։
Միջավայրը. Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ Տեխնոլոգիական բաց լաբորատորիա Լողավազան Կրթական պարտեզ Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․ — Երկարացված օրվա — սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով