Paint ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթը

Սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, քննարկեցինք թե ինչ է սուտը, ճիշտ է ստելը, թե՝ ոչ։Սովորողները իրենց կարծիքը հայտնեցին հեքիաթի հերոսների և բովանդակության մասին։

Դիջիթեք 2024.Սովորողները ներկայացնում իրենց մեդիահմտությունները՝ գործածելով Word և Paint ծրագրերի գործիքները

Դիջիթեք 2024- ի շրջանակում սովորողները ներկայացնում են իրենց մեդիահմտությունները։Կրտսեր ճամբարականները արդեն բավականին մեդիահմուտ են և շատ լավ օգտագործում են Word և Paint ծրագրերը՝ գործածելով այդ ծրագրերի գրեթե բոլոր գործիքները։Սովորողները տեսանյութով ներկայացնում են իրենց մեդիահմտությունները։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

Ներկայացնում է Մարի Սաղոյանը

Ներկայացնում է Կարապետյան Գագիկը

Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ներկայացնում է Սաղոյան Սոֆին

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ստեղծում ենք դիջիթեքյան լոգոներ մեր ջոկատի համար

Ձմեռային ճամբարի ընթացքում մեր ջոկատի հետ ծանոթացանք Դիջիթեք 2024-ի ուղղություններին, խոսեցինք, թե ինչ է դիջիթեքը, այնուհետև որոշեցինք մեր ջոկատի համար ստեղծել դիջիթեքյան լոգոներ։Քանի որ ջոկատի անունը որոշել էինք անվանել « էլֆեր », այդ պատճառով լոգոները ստեղծվեցին էլֆերի կերպարներով։

Մեդիաբացիկներ․Նամակ Ձմեռ պապիկին

Սովորողների հետ դասարանում paint ծրագրով նկարեցինք նամակներ Ձմեռ պապիկին և մեզ ծանոթ տառերով մուտքագրեցինք փոքրիկ նախադասություններ ։Սակայն սովորողները ցանկանում էին, որ իրենց նամակները ամբողջական լինեն և այդ պատճառով նամակները շարունակեցին նաև տանը՝ ծնողների օգնությամբ մուտքագրելով այն բոլոր ցանկությունները, որոնք ուզում էին, որ սիրելի Ձմեռ պապը իրականացնի։

Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը

Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։

Paint ծրագրով նկարում ենք թթվի համար պիտակներ․մուտքագրում ենք թթու բառը

Paint ծրագրով սովորողները նկարեցին մեր պատրաստած թթուների համար պիտակներ, մուտքագրում ենք թթու բառը։Նկարները տպեցինք և ամրացրեցինք մեր թթվի բանկաներին։Արդյունքում թթուները ներկայացրեցինք ցուցահանդես-վաճառքին։

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Հոկտեմբերյան 18-րդ բաց հավաքի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լուսինեի երկրորդ դասարանի սովորողների հետ, ովքեր կրտսեր ընկերներին օգնեցին առաջին անգամ մուտքագրել word ծրագրի մեջ։Քանի որ սկսել ենք բառուսուցումը, մուտքագրեցինք մեր առաջին բառը՝ «ՍԱՐ» բառը։Կեցցե՜ն բոլորը։

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը, ամրապնդում ենք տիեզերքի մասին մեր գիտելիքներն,բանաստեղծության իմացությունն և մեդիահմտությունները։

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Տիեզերք նախագծի ընթացքում ծանոթացանք Արեգակնային համակարգի հետ, խոսեցինք մոլորակներից, արևից և լուսնից, ինչպես նաև դիտեցինք ուսումնական տեսանյութ Արեգակնային համակարգի մասին։Արդյունքում սովորողները paint ծրագրով նկարեցին Արեգակնային համակարգը։

Paint ծրագրով նկարում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթը