Рубрика: Paint նկարչական ծրագիր
Խաղաղության գինին ենք ստեղծում
Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ և ծնողներ
Նախագծի իրականացման օրը — Սեբաստացու օրեր ՝ նոյեմբերի 11` ժամը 11։00-12:30
Նախագծի ժամկետը -շարունակական
Նպատակը և խնդիրը՝
Ծանոթացում
- խաղողագործությանը, այգիների ստեղծմանը, Քոլեջի տնկարանին
- Խաղողի տեսակներին
- գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային, հնձանին
- Գինու տեսակներին
- Գինու ազգային, ծիսական մշակույթին
- Մառանի մշակույթին
- Գինու համտեսին
Նախագծի ընթացքը և ակնկալվող արդյունքները՝
Նախագծի ընթացքում սովորողները Paint նկարչական ծրագրով նկարում են գինու պիտակները, որոշում շշալցված գինու անունը, փորձում են գինի ստեղծել ընտանեկան դպրոցներում։ Գինու դպրոցում ծանոթանալով գինու համտեսի մշակույթին` փորձը փոխանցում են ընտանիքներին։ Ընտանիքներում նաև ստեղծում են գինու համար հատուկ պանիր, ծանոթանում, յուրացնում նաև պանրի ստեղծման տեխնոլոգիան։
Նախագծի ընթացքում սովորողները իրականացնում են այլընտրանքային բառգրոցի՝ խաղողի հատիկներով գրելով իրենց ծանոթ բառերը։
Նախագծի ընթացքում խաղողի հատիկներով իրականացնում ենք ուրախ մաթեմատիկա. կատարում ենք բանավոր համրանք, զույգ և կենտ թվերն ենք ներկայացնում, հաշվում ենք 2-ական, 5-ական, 10-ական համակարգով, կազմում խնդիրներ խաղողի, գինու մասին։
Նախագիծը շարունակելի է:
Հաջորդիվ՝ մասնակցություն խմորման ընթացքին, շշալցմանը, շշերի նկարազարդմանը, աճուրդին:
Համակարգող՝ Սրբուհի Ներսիսյան, Ջուլի Ղազարյան
Մենթոր՝ Արտակ Ռշտունի
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Նախագծի նպատակը և խնդիրները
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
- Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
- Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
- Ռադիոթողարկման պատրաստում։
- Բանավոր խոսքի զարգացում:
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
- Մեդիահմտությունների զարգացում։
Մեդիագրագիտություն+ բառուսուցում Ա․Խնկոյան մուկն ու կատուն
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները այս շաբաթ ծանոթացան Աթաբեկ Խնկոյանի <<Մուկն ու կատու>> բանաստեղծության հետ, ծանոթացան Մ և Կ տառերի աշխարհին և նկարեցին բանաստեղծությունը։














Մեդիագրագիտություն․Բառուսուցում․Paint ծրագրով մուտքագրում և նկարում ենք շուն բառը
Հ․Թումանյանի «Շունը » բանաստեղծությունը
































































































