Չորրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Ոչ, քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն

Երրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը: Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները: Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

  • «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով.
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, մաթեմատիկայի և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցանումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

  • 35. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, մաթեմատիկայի և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցանումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:
  • Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։
  • 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

3 հոդված, 5-րդ կետ

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները). 

Հոդված 6

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: 

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: 

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 3.1 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 26.08.2022թ.

Ժամը՝ 10:00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Ծրագրում՝

Դասարանական բլոգ՝ https://srbuhi.school.blog/

Հյուսիսային դպրոց-պարտեզի ենթակայք՝ artschool.mskh.am

Դասավանդողի աշխատաժամանակ

Ուղեցույցը՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգում

Օգոստոսի 22-26

Աշխատակարգ

9:00-12:00՝ աշխատանք Հյուսիսային դպրոցում

  • Նոր ուսումնական տարվա պատրաստություն
    • դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում
    • պարտեզապուրակային աշխատանք
  • Քննարկումներ մանկավարժական խորհուրդներով.
    • 2022-2023 ուսումնական տարվա օրացույց. դպրոցի, դասարանի
  • «Մուտք կրթահամալիր» ճամբար նոր ընդունվող սովորողների համար
  • Ծնողական հավաք

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

  • Նոր ուսումնական տարվա ծրագրեր, նախագծեր, օրացույց
  • Մասնագիտական զարգացման սեմինարներ
  • Անհատական աշխատանք

Օգոստոսի 22, երկուշաբթի

9։00՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

10։00՝ Նոր ուսումնական տարվա պատրաստություն
դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում

12։00՝ Ընդմիջում

13։00՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Օգոստոսի 23, երեքշաբթի

9։00-12։00՝ Նոր ուսումնական տարվա պատրաստություն
դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում

12:00-12:30՝ Ընդմիջում

12:30-13:30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Օգոստոսի 24, չորեքշաբթի

09։00-09։50՝ Նոր ուսումնական տարվա պատրաստություն
դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում

10։00-12։00՝ Նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբար

12:00-12:30՝ Ընդմիջում

12:30-13:30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Օգոստոսի 25, հինգշաբթի

09։00-09։50՝ Նոր ուսումնական տարվա պատրաստություն
դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում

10։00-12։00՝ Նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբար

12:00-12:30՝ Ընդմիջում

12:30-13:30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Օգոստոսի 26, ուրբաթ

09։00-09։50՝ Նոր ուսումնական տարվա պատրաստություն
դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն, միջավայրի բարեկարգում

10։00-12։00՝ 

12:00-12:30՝ Ընդմիջում

12:30-13:30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Հրապարակումը խմբագրվում է

Ստեղծում ենք լաբիրինթներ

Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Մայիսյան ամենամյա 17-րդ հավաք

Սովորող-սովորեցնող նախագծով Հյուսիսային դպրոցի 3.2-րդ դասարանի սովորողները կհանդիպեն 2.1-րդ դասարանի սովորողների հետ:

Օր՝ մայիսի 16

Ժամ՝ 9.20

Մասնակիցներ՝ 2.1, 3.2-րդ դասարանների սովորողներ

Վայր՝ երաժաշտության լաբորատորիա

Ծրագրում՝ ազգային պարերի ուսուցում, կոմիտասյան երգերի միասնական կատարումներ

Պարերի ուսուցում

  • Նինարե
  • Կարմիր ֆստան

Կոմիտասյան երգերի միասնական կատարումներ

  • Էսօր ուրբաթ է, պաս է
  • Հոյ Նազան
  • Սոնա յար

Մայիսյան առաջին շաբաթի ամփոփում

Աշխատանքային նախագիծ 02․05-06․05․2022

Բլոգավարություն-բլոգուսուցում-Համագործակցություն 3.2 դասարանի հետ

Հարթակում ծնողն է․․․Հանդիպում Անի Ասատրյանի հետ.տեսանյութը

Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես

Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաք. Թատրոնը որպես ուսումնական գործիք-Ներկայացման տեսանյութը

Աշխատակարգ մայիսի 10-13

Իրականացվող նախագծեր՝

Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր

Աղայան-Ռոդարի

Բլոգուսուցում-բլոգավարություն

Ես կարողանում եմ․․․

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Բարձունքի հաղթահարում

Համբարձման ծես

Հարթակում ծնողն է․․․ հանդիպում Անի Ասատրյանի հետ

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ մայիսի 10-13
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 88-93, նախադասություն հասկացություն հասկացություն,ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի
Մաթեմատիկա՝ Եռանիշ թվերով գումարում և հանում կարգային անցումով, թեմաների կրկնողություն :Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Читать далее «Աշխատակարգ մայիսի 10-13» →

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Օրը՝ մայիսի  13,ժամը 11.00-12.00
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 2.3 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան և Մարի Միքայելյան, Սուսան Պետրոսյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր
  • Հեծանվավարություն

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

  • Ազգային խաղ

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր

Ուղղությունը՝  02.05.202022-28.05.2022
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց դպրոց
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2021-2022ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում

Ամենամյա մայիսյան 17-րդ հավաք.
Մայիսյան հավաքի ուղղություններ
Մայիսյան հավաքի աշխատակարգ

Հավաքի ընթացքում իրականացվող նախագծերը՝ 

Էկոտուր 2022․Քայլք Հրազդանի կիրճով

Բլոգուսուցում-բլոգավարություն

Ես կարողանում եմ․․․

«Պոչատ աղվեսը » թատերական ներկայացում

Բարձունքի հաղթահարում

Համբարձման ծես

Հարթակում ծնողն է․․․

Հարթակում ծնողն է․Մերչանդայզինգ / merchandising/.Ներկայացնում է Անի Ասատրյանը

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Արի կարդանք

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում