Рубрика: Uncategorized
Հունվարի 8-ի աշխատակարգ
Միջավայրի խնամք-09․00-10․00
Դասասենյակների մաքրություն, նախապատրաստում ուսումնական տարվա մեկնարկին-10․00-12․00
Ընմիջում-12․00-12․30
Ծաղիկների ջրում, տեղափոխում-12․30-13․00
Մատենավարություն, բլոգավարություն-13․00-14․00
Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ
Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր
Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
- Տոնական խոհանոց
- Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
- Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
- Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
- Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
- Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ պապ» բանաստեղծության և ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
Սիրելի սովորող, կարող ես ընտրել տվյալ թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսն և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով
Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։
Ղափամայի ծես

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ
Ժամանակացույց՝ Հունվարի 18-31
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռք բերում
- Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն
Լեզվագործունեություն
- Դդմի մասին հեքիաթների, հանելուկների, շուտասելուկների հորինում
Մաթեմատիկական
- դդումների հաշվում, համեմատում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների`աղցան, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն․ կերպավորել դդումներ/ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ/
Paint նկարչական ծրագրով նկարել դդմիկներ, մուտքագրել դդում բառը
Մարմնաշարժողական գործունեություն
Խաղ-«դդմագլոր»
Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգեր
- Ազգային պարերի ուսուցում
Բնագիտական
- դդմի համտեսում՝ ուսումնասիրություն / դդումը կկիսենք, խոշորացույցով կուսումնասիրենք/
Ընտանեկան նախագծեր
- մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Ընտանեկան դպրոցներում տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով դդմի, դդմազգիների օգտակար հակտությունների մասին տեղեկություն
Արդյունքում՝
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Գործունեության մասին պատմող ֆիլմեր
Տիկնագործություն․ուսումնական նախագիծ


Ժամանակահատվածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.1 դասարնի սովորողներ
Նպատակը՝ զարգացնել սովորողների մոտ ձեռագործությունը, մանր մոտորիկան, մտածողությունը, գունընկալումը:
Խնդիրներ՝
. սովորեցնել տիկնիկագործություն
. զարգացնել մտածողությունը
. զարգացնել խմբային աշխատելու կարողությունը
Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելերով, փայտյա գդալներով, կտորներով: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:
Աշխատանքի ընթացքում՝
- էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
- ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
- կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
- գունային լուծումներ
Արդյունքում՝
- Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
- կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
- կստեղծվի Նախագծային ֆոնդ:
Անհրաժեշտ նյութեր՝կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ: տեսանյութեր՝ «Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկՀայկական ծիսական տիկնիկներԾիսական տիկնիկներՏիկնիկներ
Արդյունքները կտեղադրեմ դասարանական բլոգում:
Սովորող-սովորեցնող նախագիծ, բնագիտական փորձեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ
Նպատակը և խնդիրները՝
- Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացնել բնագիտական փորձեր
- Նպաստել համագործակցային կարողությունների զարգացմանը
- Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
- Շրջապատող միջավայրում նմանատիպ երևույթների և օրինաչությունների բացահայտումը
- Անվտանգության կանոնների պահպանումը
- Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:
Ընթացք՝
Ավագ սեբաստացիները կրտսերներին օգնելով կիրականացնեն բնագիտական փորձեր։
Փորձերի նկարագրություն՝
«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ
Ուսումնական հունվար 2021
Ժամանակահատվածը՝ հունվարի 11-31
Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Աշխատակարգը՝
- 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
- 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
- 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
- 10:00-10:30` նախաճաշ
- 13:30-17:00 երկարացված օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Նպատակը և խնդիրները՝
- Ձմեռային ստուգատեսների մասնակցություն
- Նպաստել առողջ ապրելակերպի, ֆիզիկակական ակտիվության, ճկունության, շարժունակության, դիմացկունության, արագաշարժության բարձրացմանը:
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Սովորողների մոտ զարգացնել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
Ծիսական, ազգային, բակային խաղեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի երկարացված օրվա սովորողներ
Նպատակը և խնդիրները
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
- համագործակցային կարողությունների զարգացում
Ընկուզախաղեր
Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող:
Երեխաների սիրելի խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը
Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:
Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
Читать далее «Ծիսական, ազգային, բակային խաղեր»Քայլք+լող
Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողները քայլքով ու բանաստեղծությունների ֆլեշմոբ իրականացնելով հասան փակ լողավազան: