Աշխատակարգ հումվարի 11-15

Ուսումնական հունվար 2021

Ժամանակահատվածը՝ հունվարի 11-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Շաբաթվա բանաստեղծությունը-Հ.Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» ստեղծագործությունը

Շախմատ և տրամաբանություն՝ խաղաքարերի դասավորությունը, միավորների կրկնում

Ես և շրջակա աշխարհը —բնագիտական փորձ

Մեդիատեխնոլոգիա՝ աշխատանք Paint և Word ծրագրերով:

Մարմնակրթություն՝ լող, հեծանիվ:

Ընտրությամբ գործունեություն՝

Երգ-Ազգագրական փառատոնի մասնակցություն

Բանավոր մաթեմատիկա, կառուցողական խաղեր

Երկուշաբթի․Հուվարի 11

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:30` Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09․30-10․05- Ծանոթացում ճամբարային նախագծերին, ամանորյա զրույց-պատումներ

10․10-10․30-Ուրախ ռուսերեն

10․30-10․55-Բանավոր մաթեմատիկա

11․00-11․45-Բնագիտական փորձեր՝ սովորող-սովորեցնող նախագիծ, համագործակցություն Անժելա Բլեյանի հետ

11:50-12:35-Պարուսուցում « Թաշկինակներով պար »

12:35-12:50՝ ընդմիջում

12:50-13։15-Paint նկարչական ծրագրով աշխատանք

13․15-13․35-ուրախ անգլերեն

13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Երեքշաբթի-Հունվարի 12

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:20-Ճամբարային ընդհանուր պարապմունք

9:20-10:05- Մարզական էստաֆետային խաղեր 5 տարեկանների ջոկատի հետ

10:10-10:30- Ուրախ բանավոր մաթեմատիկա

10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-13։30-Մուլտֆիլմի դիտում․ Կինո Հայաստան․ « Գրինչ» մանկական անիմացիոն ֆիլմ

13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Չորեքշաբթի ․հունվարի 13

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:20-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-«Ուսումնական ձմեռ» նախագիծ. ամփոփում, քննարկում, աշխ
10:10-10:30-Ուրախ բանավոր մաթեմատիկա
10:30-10․45-Ուրախ ռուսերեն
10:45-11։00-Ընդմիջում

11։00-11։45-Ընտրությամբ խմբերով գործունեություն

11։50-12։35՝ Հովհ. Թումանյան«Մի բաց նամակ ամենքին» ներկայացում
12:50-13:35- Շախմատ՝ կրկնում ենք քարերի անվանումները, միավորները, սովորում ենք խաղաքարերի քայլերը

13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Հինգշաբթի ․Հունվարի 14

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:15` Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09․20-10․05- Ընտրությամբ գործունեությամբ խմբեր

10․10-10․30-ուրախ ռուսերեն

10․30-11․00-Նախաճաշ

11․00-13․35-Քայլք + լող՝  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում

13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Ուրբաթ -Հունվարի 15

08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

9:00-9:20-Ճամբարային տնդհանուր պարապմունք

09:20-09․45- Ուրախ բանավոր մաթեմատիկա

09․45-10․10․05-ուրախ անգլերեն
10:10-10:55-Paint համակարգչային-նկարչական ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի <<Մի բաց նամակ ամենքին>> ստեղծագործությունը
11:00-11:45 -Սովորող-սովորեցնող նախագիծ․Խաղում ենք կառուցողական խաղեր
11:50-12․35-Հեծանվավարություն
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35՝ տեխնոլոգիա՝պատրաստում ենք կառուցողական խաղեր

13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն

Անհրաժեշտ հիգենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ
  • դիմակ

Հունվարի 8-ի աշխատակարգ

Միջավայրի խնամք-09․00-10․00

Դասասենյակների մաքրություն, նախապատրաստում ուսումնական տարվա մեկնարկին-10․00-12․00

Ընմիջում-12․00-12․30

Ծաղիկների ջրում, տեղափոխում-12․30-13․00

Մատենավարություն, բլոգավարություն-13․00-14․00

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ

Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:

  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Տոնական խոհանոց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
  • Աթաբեկ Խնկոյանի «Ձմեռ պապ» բանաստեղծության և ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
    Սիրելի սովորող, կարող ես ընտրել տվյալ թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսն և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով
    Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։

Ղափամայի ծես

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ

Ժամանակացույց՝ Հունվարի 18-31

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Լեզվագործունեություն

  • Դդմի մասին հեքիաթների, հանելուկների, շուտասելուկների հորինում

Մաթեմատիկական

  • դդումների հաշվում, համեմատում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն․ կերպավորել դդումներ/ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ/

Paint նկարչական ծրագրով նկարել դդմիկներ, մուտքագրել դդում բառը

Մարմնաշարժողական գործունեություն

Խաղ-«դդմագլոր»

Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգեր
  • Ազգային պարերի ուսուցում

Բնագիտական

  • դդմի համտեսում՝ ուսումնասիրություն / դդումը կկիսենք, խոշորացույցով կուսումնասիրենք/

Ընտանեկան նախագծեր

  • մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Ընտանեկան դպրոցներում տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով դդմի, դդմազգիների օգտակար հակտությունների մասին տեղեկություն

 Արդյունքում՝

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

Տիկնագործություն․ուսումնական նախագիծ

img_0437
img_5185

Ժամանակահատվածը՝ հունվար ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.1 դասարնի սովորողներ

Նպատակը՝ զարգացնել սովորողների մոտ ձեռագործությունը, մանր մոտորիկան, մտածողությունը, գունընկալումը:

Խնդիրներ՝

. սովորեցնել տիկնիկագործություն

. զարգացնել մտածողությունը

. զարգացնել խմբային աշխատելու կարողությունը

Նախագծի ընթացքում պատրաստելու ենք տիկնիկներ տարբեր տեխնիկաներով՝ պապյե- մաշե, թելերով, փայտյա գդալներով, կտորներով: Սովորողնորը կծանոթանան հայկական ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ,Պաս պապ, Ակլատիզ, Նուրի), ժողովրդական ավանդույթներին, զարդանախշերին:

Աշխատանքի ընթացքում՝

  • էսքիզների մշակում, զարդանախշերի ուսումնասիրություն,
  • ծիսական, թատերական տիկնիկների պատրաստում
  • կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
  • գունային լուծումներ

Արդյունքում՝

  • Պատրաստված տիկնիկները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների ժամանակ,
  • կներկայացվի ցուցահանդես-տոնավաճառներում
  • կստեղծվի Նախագծային ֆոնդ:

Անհրաժեշտ նյութեր՝կտորներ (տարբեր տեսակի, գույնի), թելեր, սոսինձ, փայտյա գդալներ:  տեսանյութեր՝ «Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկՀայկական ծիսական տիկնիկներԾիսական տիկնիկներՏիկնիկներ

Արդյունքները կտեղադրեմ դասարանական բլոգում:

Սովորող-սովորեցնող նախագիծ, բնագիտական փորձեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացնել բնագիտական փորձեր
  • Նպաստել համագործակցային կարողությունների զարգացմանը
  • Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
  • Շրջապատող միջավայրում նմանատիպ երևույթների և օրինաչությունների  բացահայտումը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Ընթացք՝

Ավագ սեբաստացիները կրտսերներին օգնելով կիրականացնեն բնագիտական փորձեր։

Փորձերի նկարագրություն՝