Այսօր՝ հունրիսի 9-ին, տեղի ունեցավ 2020-2021թթ ուսումնական տարվա 5-6 տարեկանների դասվարների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի՝ Աշոտ Բլեյանի հետ:Մեծ դադարից հետո ինձ համար առաջին այսպիսի հանդիպումն էր:Օրակարգում 2019-2020 թվակաների ընթացքում դասվարների ձեռք բերած հաջողությունների, նոր մեդիահմտությունների և բացսհայտումների մասին էր:Քանի որ ես նոր եմ վերադարձել աշխատանքի, ինձ համար որպես ձեռքբերում առանձնացրել էի մուտքի ճամբարը, որի կազմակերպումը առցանց հարթակում առաջին անգամն էր։Մուտքի ճամբարի ընթացքում ևս սկսեց աշխատել ընտանեկան դպրոցը։
Քննարկվեցին նաև հարցեր հետագա ուսումնական գործունեության հետ կապված.ինչպե՞ս ենք պատկերացնում 2020 թվականի ուսումնական ամառը, ինչպե՞ս ենք պատրաստվում սեպտեմբերին և այլն:Կարծում եմ, որ հանդիպումը շատ բովանդակային էր, օգտակար և շատ անհրաժեշտ:Շնորհակալ եմ:
Տևողությունը՝ հունիս-օգոստոս ամիսներ Վայր՝ Teams հարթակ, դպրոց
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Նախագծինպատակը՝ Կարողությունների և հմտությունների ինքնուրույն ցուցադրում:
Ընթացքը՝
Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ, տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:
Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
Ես կարողանում եմ մարզվել
Ես կարողանում եմ հեծանիվ վարել
Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
Ես կարողանում եմ շախմատ խաղալ
Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/