Մուտք ընտանեկան դպրոց

Մայիսի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը. այս անգամ ֆիզիկական միջավայրում՝ Մուտք ընտանեկան դպրոց։ Սահմանված կարգով, պահպանելով պարետատան սահմանած անվտանգության նորմերը՝ մեր մասնակիցները հայտնվեցին ախտահանված միջավայրում։

Читать далее «Մուտք ընտանեկան դպրոց»

Իմացումի հրճվանք

Ուսումնական պլան

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում

Ողջու՜յն , իմ փոքրիկ ընկեր։Գիտեմ՝ դժվար է այս պայմաններում ծանոթանալ, շփվել, բայց կարծում եմ, որ սա մեր առաջին դժվարությունն է, որը մենք կհաղթահարենք միասին։ Ուրախ եմ քեզ ողջունել մեր կրթահամալիրում, որտեղ դու ամեն օր կունենաս նոր բացահայտումների և օրդ հետաքրքիր անցկացնելու հնարավորորություն։Կրթահամալիրում մենք միասին սովորելու ենք, երգելու, նկարելու, ճամփորդելու, լողալու, հեծանիվ վարելու և ծանոթանալու ենք ուսումնական գործունեության մյուս ձևերին։ Դե ինչ, իմ սիրելի փոքրիկ, կսպասեմ քո ակտիվ մասնակցությանը։

Աշխատակարգ

Ապրիլի 28

Հարթակում ես եմ․Պատմում եմ

6 տարեկան սանը պատմում  է․

  • Ո՞վ է ինքը․
  • Իր անվան պատմությունը
  • Իր ընտանիքի մասին
  • Իր նախասիրությունների մասին
  • Իր առօրյայի մասին
  • Ի՞նչու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
  • Նկարագրություն պատկերացրած դպրոցի մասին
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
  • Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի,  պատկերը չայրելու համար

Ապրիլի 29

Հասմիկ Մաթևոսյանի նախագիծը

Օր՝ ապրիլի 28,30

Ժամ՝ 13.00

Մասնակցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ

Ընտանեկան ռիթմիկ նվագախմբի ստեղծում

Աշխատանքները ուղարկում են hasmik.matevosyan@mskh.am  էլ․ հասցեին

Հանդիպմանը անհրաժեշտ է ունենալ

  • մանկական երաժշտական  գործիքները՝  շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,
  • մետաղյա և փայտյա   ճաշի, թեյի գդալներ,շերեփներ․
  • ապակյա, պլաստմասե, փայտյա բաժակներ, տարրաներ,
  • մետաղյա, պլաստմասե տարբեր չափերի  թասեր, կաթսաներ,
  • մետաղյա, պլաստմասե  կափարիչեր
  • մետաղյա, փայտե ձողեր
  • զանգեր
  • և այլն:

Դասական երաժշտություն

  1. Շտրաուս-Պոլկա -պիցցիկատո
  2. Լ․ Դելիբ՝ Պիցցիկատո
  3. Ս․ Ռախմանինով-Պոլկա
  4. Շտրաուս-Պոլկա
  5. Շտրաուս-Պոլկա
  6. Շտրաուս-Մարշ
  7. Չայկովսկիյ-Նեապոլիտանական պար
  8. Շոստակովիչ-Վալս կատակ
  9. Բիզե-Կարմեն-անտրակտ 4
  10. Մոցարտ-Մանկական սիմֆոնիա
  11. Գրիգ-Անտառի թագավորը
  12. Բռամս-Հունգարական պար
  13. Հունական պար-Սիրտակի
  14. Ջ․ Վերդի-Աիդա՝ քայլերգ
  15. Մոցարտ-Թուրքական մարշ
  16. Շտրաուս-Պարսկական մարշ
  17. Շուբերտ-Մարշ
  18. Բախ-Կատակ
  19. Ռ․ Կորսակով-Բոռի թռիչքը
  20. Մերկադանտե-Ռուսական ռոնդո
  21. Ա․ Խաչատրյան-Սուսերով պարը
  22. Ալ․ Սպենդիարյան-Էնզելի

Ապրիլի 30

Տաթև Աթոյանի նախագիծը

Նկարչաթերապիա

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանցիներ

Բովանդակությունը՝  ստեղծագործական աշխատանք, ընտանեկան նախագծեր։

Գործունեության ձևեր՝ Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում

Անհրաժեշտ նյութեր՝

Չոր նյութեր` մատիտ, ֆլոմաստեր, կավիճ

ջրային նյութեր՝ գուաշ, ակրիլ, ջրաներկ և այլն:
Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրում— ներկայացնում , ամփոփումը՝ տեսանյութի, պատումի, լուսանկարների տեսքով