Ամառային ճամբարի անբաժան և կարևորագույն մասն է կազմում լողը:Ճամբարականները անհամբեր են, թե երբ են լողալու:Յուրաքանչյուր րոպեն լողավազանում , դա իրական երջանկություն է նրանց համար:
Рубрика: Uncategorized
Ծանոթանում ենք բլոգավարությանը
Ամառային ճամբարի ընթացքում շարունակում ենք ծանոթանալ բլոգավարությանը :Այս հարցում մեզ օգնեցին 3.3 ջոկատի ճամբարականները, ովքեր ներկայացնում էին իրենց բլոգները,բլոգային գործունեությունը:
Ամառային ճամբար.Բացօթյա պարատուն
Ամառային ճամբարի ընթացքում 2-րդ դասարանցի ճամբարականներն իրենց երգի և պարի պարապմունքերն անցկացնում են բացօթյա՝ ամառային բակում։
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ելք ստուգատես







Հունիսի 4-ին Մարմարյա սրահում տեղի ունեցավ կրթահամալիրի 2-րդ դասարաննների սովորողների միասնական համերգ-ամփոփումը` ելք ստուգատես, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով:
Օրը լի էր ուրախությամբ, հույզերով և դրական լիցքերով:
Մանուկների տոնը «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով
Հուլիսի 2-ին Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները ուղևորվեցին Թումոյի այգի` տոնելու երեխաների պաշտպանության օրը և ներկայացնելու «Հակաբացիլ Կոմուտաս» նախագիծը:
Ավելին տեսանյութում`
«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ հունիս ամիս
Նախագծի նպատակը`
Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:
Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ, տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում դասվարի էլ. փոստի հասցեին։
Ուղղություններ՝
- Իմ մեդիաընթերցարանը (հորինուկներիշարք)
- Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից (օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ)
- Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
- Ես կարողանում եմ նվագել (որևէ երաժշտական գործիք)
- Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
- Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը (սենյակային, բակային)
- Ես կարողանում եմ պատրաստել (կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն)
- Ես կարողանում եմ շախմատ խաղալ
- Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
- Ես արդեն անհատական բլոգ ունեմ, անհատական բլոգի ներկայացում
Ամփոփումը՝
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք


Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
- Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
- Ամառային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
- Ստեղծագործական աշխատանք ամառային անտառում
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Մայիսյան 20-րդ հավաքի ամփոփում

Մայիս ամսին Հյուսիսային դպրոցի սովորողների հետ իրականացրել ենք հետևյալ նախագծերը։
Հեղինակային մանկավարժության հրավառություն․ հոբելյանական 20-րդ տարի։
Ես փոխանցում եմ մեդիահմտություն
Ուսումնական ճամփորդություն Ազգային պատկերասրահ
Ուրախ անգլերեն ընթերցանություն Բջնիում
Հարթակում ծնողն է. Մաթեմատիկան ինքնաշեն խաղերում, համագործակցային, սովորող -սովորեցնող նախագիծ
Աշխատակարգ`
Աշխտանքային նախագիծ 27.04.2025-02.04.2025
Աշխատանքային նախագիծ 05.05.2025-08.05.2025
Աշխատանքային նախագիծ 12.05.2025-16.05.2025
Աշխատանքային նախագիծ 19.05.2025-23.05.2025
Читать далее «Մայիսյան 20-րդ հավաքի ամփոփում»





















