Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00

Մեկնում՝ 10։15

Վերադարձ՝ 13.00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով

Читать далее «Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում»

Ուսումնական ճամփորդություն․«Մարդուկ-Ջարդուկը»ներկայացում

Օրը՝ Հունվարի 13
Ժամանակահատվածը՝ 11:10-13:40

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ, 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան,  Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան, Ազնիվ Մանուկյան, Տաթև Մարգարյան

Օգնականներ՝ Մերի Կարապետյան, Լիլիթ Մելքոնյան, Սվելտանա Գաբրիելյան, Սիրանույշ Պետրոսյան, Սուսաննա Սուսունյան
Կազմակերպիչ՝ Խամաճիկների պետական թատրոն ՊՈԱԿ
Վայրը՝ Հայաստանի խուլերի միավորում
Հասցեն՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք

Читать далее «Ուսումնական ճամփորդություն․«Մարդուկ-Ջարդուկը»ներկայացում»

«Ժողովրդական արվեստների թանգարան»

Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելություն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Ժողովրդական արվեստների թանգարանի մասին

Օրը՝ հունվարի 23
Ժամանակահատվածը՝ 10.00-13.00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝

Читать далее ««Ժողովրդական արվեստների թանգարան»»

Դդմածես 2026

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի  վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
  • Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում

Անհրաժեշտ գործիքներ

  • Նոթբուք
  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ
  • Հեռախոս

Նախագծի արդյունքում կունենանք

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթի և դդմապատմություններ
  • Դդմաընթերցարաններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր

Հունվարյան նախագծեր

Դեկտեմբերի 22 — հունվարի 5՝ Ուսումնական ձմեռ. ուսումնական նախագիծ
Հունվարի 5՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 5-30՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2026
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
  • մարմնամարզական ստուգատես
  • ձմեռային մարզական խաղեր
  • ազգագրական փառատոն
Читать далее «Հունվարյան նախագծեր»

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3-1 դասարան
Դասվար՝ Սրբուհի Ներսիսյան

Դասարանական բլոգն՝ այստեղ։

Դասարանական օրացույցն՝ այստեղ։ 

Սովորողների անհատական բլոգներն՝ այստեղ։

2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։

Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։

Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»

Մանկավարժական ճամբար. դեկտեմբերի 22-26

10:00-12:00՝ անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով

Ուղղություններ.

12։00-12։30՝ ընդմիջում, ծիսական խոհանոց

13:00՝ մասնագիտական խմբերով աշխատանք

13։45-ից՝ Անհատական աշխատանք

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողի գնահատում. զարգացման բնութագերի լրացում

Ընդհանուր հավաքներ

Ուսումնական ձմեռ 2025

Մասնակիցներ` 3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 22 — ից հունվարի 7-ը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի  տեսքով:

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր

  • Հանս Քրիստիան Անդերսեն – «Ձյունե թագուհին»՝ ձմեռային մթնոլորտ, բարության և ընկերության հաղթանակ։
  • Հանս Քրիստիան Անդերսեն – «Փոքրիկ լուցկավաճառ աղջիկը՝ զգացմունքային, կարելի է ընթերցել քննարկմամբ։
  • Չարլզ Դիքենս – «Սուրբ Ծննդյան երգը»
  • Կլեմենթ Մուր – «Սուրբ Ծննդյան գիշերը»
  • Ռեյմոնդ Բրիգս – «Ձնեմարդը»
  • Մայքլ Բոնդ – «Պադինգթոնը և Սուրբ Ծնունդը»
  • Աստրիդ Լինդգրեն – «Կառլսոնը և Սուրբ Ծնունդը»
  • Աստրիդ Լինդգրեն – «Փոքրիկ եղբայրը և Կառլսոնը»

Ընտրում եք մեկ կամ մի քանի գիրք, ընթերցում և պատմում գրքի մասին բլոգում։

Առաջարկվող ֆիլմեր

Ամանորյա և տոնական մուլտֆիմեր

  • Սառցե սիրտը (Frozen)
  • Սառցե սիրտը 2 (Frozen 2)
  • Օլաֆի ամանորյա արկածները (Olaf’s Frozen Adventure)
  • Ձմեռ պապի գաղտնիքը (Arthur Christmas)
  • Ձյունե թագուհին (The Snow Queen)

Ընկերության և ընտանիքի կարևորության մասին ֆիլմեր

  • Խաղալիքների պատմությունը (Toy Story)– 1, 2, 3 մասեր
  • Կոկո (Coco)
  • Վերև (Up)
  • Մոնստրեր, ինք. (Monsters Inc.)
  • Նեմոյին որոնելիս (Finding Nemo)
  • Ներսից դուրս (Inside Out)

Ընտանեկան ֆիլմեր

  • Փոքրիկ Ստյուարտը (Stuart Little)
  • Պադինգթոն արջուկը (Paddington)
  • Չարլին և շոկոլադի գործարանը
  • Մատիլդա
  • Մենակ տանը (Home Alone)

Ավարտուն նյութերը կհրապարակվեն դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր՝

Ամանորի ծես 2025

Ամանորյա տոնական օրացույց

Ամանորյա ներկայացման դիտում․ Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Ուսումնական մառան․ նախագիծ

Տոնական թեմատիկ էկո պայուսակների պատրաստում-ամանորյա տոնական ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու համար

Ուսումնական ձմեռ 2025

Читать далее «Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն»