
1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Ներսիսյան Տիգրան
4.Ավետիսյան Յանա
5.Հակոբյան Արսեն
6.Մանուկյան Ադամ
7.Փանոսյան Հասմիկ
8.Ազատյան Ալվարդ
9.Գևորգյան Էլինա
10.Եղիազարյան Յանա
11.Աղաջանյան Գարիկ
Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ
Նպատակ
Զարգացնել գրական համեմատական վերլուծության կարողությունները
Խորացնել բարության, մեծամտության, արդարության գաղափարների ըմբռնումը
Ծանոթացնել Սամուիլ Մարշակ-ի և Ջանի Ռոդարիի ստեղծագործական մոտեցումներին
Ձևավորել քննադատական մտածողություն՝ տարբեր ստեղծագործական մտքերի համադրման միջոցով
Զարգացնել ստեղծագործական վերարտադրություն (դերախաղ, այլ ավարտի հորինում, հեքիաթների խառնաշփոթ)
Նախագծի կառուցվածքը
Ընթերցում և վերլուծություն
Կարդում ենք «Կատվի տունը» Ընթերցում ենք հատված Ռոդարիից (Չիպոլինոյի օգնությունը ընկերներին)
Ինչպիսի՞ն էր Կատուն սկզբում։ Ռոդարիի հերոսները նմանվո՞ւմ են Կատվին։ Ինչո՞վ։ Ո՞ր հերոսներն են իրականում ուժեղ՝ հարուստնե՞րը, թե՞ բարիները։ Եթե Ռոդարին գրեր «Կատվի տունը», ինչպե՞ս կփոխեիր ավարտը։
Դիտում ենք խորհրդային մուլտֆիլմը «Кошкин дом», «Чиполлино>>
Ուշադրություն ենք դարձնում՝
երաժշտական լուծումներին, գույների փոփոխությանը, կերպարների շարժումների արտահայտչականությանը
Վերլուծություն
Ինչպե՞ս է մուլտֆիլմը ցույց տալիս Կատվի մեծամտությունը։ Արդյո՞ք մուլտֆիլմում ավելի ուժեղ է զգացվում խղճահարությունը։ Ի՞նչ տարբերություններ գտաք երկու մուլտֆիլմերում
Դիտում ենք ներկայացման տարբերակը
դերասանների խաղը
զգացմունքների փոխանցումը
հագուստների և բեմի ձևավորում
Սցենարային նմանություններ, տարբերություններ՝ հեքիաթի, մուլտֆիլմի, ներկայացման համադրությամբ
Ռոդարիական ստեղծագործական վերաշարադրում
Գրեք «Կատվի տունը»՝ այլ ավարտով, հումորային տարբերակով , ձագերի տեսանկյունից:
«Ի՞նչ կլիներ, եթե Կատուն Չիպոլինոյի ընկերը լիներ» – կարճ պատմություն։
Արդյունք
Սովորողները՝
Կարողանում են համեմատել երկու հեղինակների ստեղծագործական մոտեցումները
Տարբերում են բարոյական արժեքները
Ստեղծում են սեփական ստեղծագործական տարբերակները
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Թումանյանի ծննդյան տոնին նվիրված սովորողները ներկայացնում իրենց սիրելի թումանյական ընթերցումների շարքը:
Հովհանես Թումանյան <<Չարի Վերջը>>
Հովհանես Թումանյան <<Սուտլիկ Որսկանը>>
2. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Ղարիբյան Նենսին
Թումանյանը ընտանիքում նախագիծ-Սուտլիկ Որսկանը
3. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Ներսիսյան Տիգրանը
4. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Փանոսյան Հասմիկը
5. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Հակոբյան Արսենը
6. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Սաղոյան Սոֆին
7. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Ազատյան Ալվարդը
8. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Դանիելյան Եվան
Թումանյանը ընտանիքում ,Չարի վերջը
9. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Սաղոյան Մարին
10. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Պողոսյան Սառան
11. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Աբրահամյան Գեղամը
12. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Մխեյան Ռոմանը
13. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Մանուկյան Ադամը
14. Թումանյանը ընտանիքում ներկայացնում է ՝ Թովմասյան Կլարան

Փետրվար ամսվա նախագծեր՝
Կարդում և խաղում ենք Թումանյան
«Բարեկենդանի ծես» ուսումնական նախագիծ
Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Դասավանդողների բլոգներ․
Անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
Ռուսերեն՝ Անահիտ Լալայան
Երաժշտություն՝ Նարե Թորոսյան
Երկարացված օր ՝ Սիրանույշ Պետրոսյան
Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան
Չափումներ
Բազմապատկում
Գործողությունների կատարման կարգ
Առանց փակագծերի արտահայտություններ
Գործողությունների կատարման կարգը փակագծերով արտահայտություններում
Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`


Վայրը` Հյուսիսային դպրոց
Օրը` փետրվարի 16 (Նվիրված «Մխիթար Սեբաստացու» ծննդյան 350 ամյակին)
Մասնակիցներ-3.1 դասարանի սովորողներ
Նպատակը
Զարգացնել սովորողների մաթեմատիկական մտածողությունը
Մաթեմատիկան կապել առօրյա կյանքի և այլ առարկաների հետ
Զարգացնել բանավոր մտածողությունը, մտքի ճկունությունը
Խթանել համագործակցային աշխատանքը
Ընթացքը
Սովորողները օրը սկսում են բանավոր համրանքով, հաշվելով, համեմատություններով:
Առաջադրանքներ և խաղեր`
Կազմում ենք խնդիրներ թումանյանական հեքիաթների շուրջ` հերոսներին ներառելով, հաշվելով մեզ ծանոթ հերոսների թիվը, առանձնացնելով բարի և չար հերոսներին, համեմատելով նրանց թիվը
Paint նկարչակսն ծրագրով նկարում ենք մեր կազմած խնդիրները, տեղադրում բլոգում, միասնական քննարկում և լուծում:
Kahoot ծրագրով մաթեմատիկական առաջադրանքների ստեղծում, ինտերակտիվ մասնակցում:Խաղի մեջ ներառում ենք նաև «Թումանյանական օրեր» նախագիծը
Ստեղծում ենք լաբիրինթոսներ թումանյանական հեքիաթի հերոսներին ներառելով:
Ստեղծում ենք հանելուկ խնդիրներ` օրացույցային ծեսերի շուրջ
Մաթեմատիկական օնլայն խաղեր
LearningApps հարթակում
Սեղանի խաղեր`
Ինքնաշեն ստեղծված դոմինո, X և Y խաղեր
Բաժակներով խաղ` հաշվում և տեղադրում ենք բաժակի վրա նշված պատասխանը
Արդյունքը` կհրապարակվի սովորողների բլոգում, դասարանական բլոգում
Մասնակիցներ՝ 2026-27 ուսումնական տարվա առաջին դասարանի մուտքի ճամբարի մասնակիցներ
Օրը՝ մարտի 26
Ժամը՝ 10։30-11։30
Վայրը ՝ Ուսումնական ագարակ