Մասնակիցներ-վեց տարեկաններ և ծնողներ
Հանդիպման օրը-հունիսի 12, հունիսի19․ ժամը 19․30
Վայրը- Teams հարթակ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ
Ես ուսումնական նախագիծ
Ես կարողանում եմ նախագիծ
Ամառային ընտանեկան դպրոց
Ծրագրի առաջին մաս․մայրենի +մաթեմատիկա
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝
եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,
ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝մենք չենք փախչի։
Գայլերի դեմ չենք նահանջի։
Ոա-ուփ տանք,
Դառնանք բռույցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ։
Читать далее «Ընտանեկան առցանց ամառային ճամբար․ Հունիսի 12-19» →