Ընտանեկան թատրոն

Նախագիծը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ առցանց միջավայրում իրականացնելու համար:

Նախատեսված է 5_6 տարեկանների տարիքային խմբի համար

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝ շարունակական

Հանդիպվան վայրը՝ Teams հարթակ

Օրը՝ Հունիսի 25,26

Նախագծի տևողությունը-հոիլիս, օգոստոս ամիսներ

Ժամը՝ 18։00

Նպատակը՝  

  • Խոսքի զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացմում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • ամբողջ ընտանիքի ներառում աշխատանքում

Խնդիրները՝

  • Ցանկից ընտրում է հեքիաթը
  • Բերանացի պատմում է հեքիաթը
  • Գիտի բոլոր հերոսներին
  • Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը
  • Ընտրում թատրոնի տեսակը

Նկարագրությունը՝

Տեսադասի ընթացքում դասվարը ընթերցում է  նախապես ընտրված հեքիաթը:Քննարկում հեքիաթը սովորողների հետ, հաշվում հերոսներին, նկարագրում հերոսներին, մտածում հեքիաթի անսովոր ավարտ։ Որպես առաջադրանք յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ  ստեղծում է հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը՝ ներկայացնելով թատրոն- բեմադրությամբ: Ընտրում են թատրոնի տեսակը, կատարում  դերաբաշխում:Դերաբաշխումից հետո ընտանիքի անդամներով ներկայացնում են  հեքիաթը թատրոն- բեմադրությամբ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին:  Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: Կարող են նաև հրապարակել նախապատրաստական աշխատանքները՝ չստացված կադրերը:

Հեքիաթ՝

  • «Ծիտը»

Թատրոնի տեսակներ

  • թղթե թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • մատների թատրոն
  • ստվերների թատրոն

Անհրաժեշտ նյութեր

  • Գունավոր թղթեր
  • Սոսինձ
  • Մկրատ
  • Պլաստիլին
  • Ջրաներկ/գուաշ
  • Վրձին
  • Կտոր
  • Ասեղ
  • Թել

Оставьте комментарий