Բը՜զզզ

Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Նախագծի մասնակիցներ-6 տարեկաններ և ծնողներ

Իրականացման տևողությունը-հուլիս ամիս

Հանդիպման վայրը— Teams հարթակ

Հանդիպման օրը-հուլիսի 3

Հանդիպման ժամը -19․00

Նպատակը

  • Խոսքի զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացմում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • ամբողջ ընտանիքի ներառում աշխատանքում
  • Paint նկարչական ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Բերանացի ներկայացնել ստեղծագործությունը
  • Ավելացնել մեղուների մասին գիտելիքները
  • Ծանոթացնել մեղրի ստացման ընթացքին
  • Կարողանալ ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը

Նկարագրություն

Տեսադասի ընթացքում դասվարը սովորողներին ներկայացնում է Աթաբեկ Խնկոյանի « Մեղու» բանաստեղծությունը, քննարկում  սովորողների հետ, տեղեկություն է փոխանցում մեղուների մասին, ներկայացնում, թե ինչպես են ստանում մեղր։Սովորողները տեսադասի ընթացքում դիտում են ուսումնական տեսանյութ մեղուների մասին։Տեսադասի ընթացքում դասվարը ծանոթացնում է paint նկարչական ուսումնական ծրագրին և նկարում մեղու։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Оставьте комментарий