
Ժամանակահատվածը` նոյեմբերի 13
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ
Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթվա ընթացքում կախազարդերի, կրծքազարդերի ստեղծում։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։
Համագործակցություն՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ
Նպատակը՝ սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն, Խմբում աշխատելու կարողություն: Նախագծի ընթացքում սովորողների հետ կստեղծենք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ (hand made) ՝ կրծքազարդեր, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։
- ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
- ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
- ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
- նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում
Անհրաժեշտ նյութեր՝ կավ, չորացրած ծաղիկներ ,կտավի կտոր, գուաշ