Ուրախ թթուդրիկ

Անցած շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողների մի խմբով իրականացրինք «Թթուդրիկի ծեսը»։Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի պատրաստման ընթացքում մեզ միացավ սիրելի տիար Բլեյանը։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։

Մեր պատրաստած թթուները կներկայացնենք «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես-վաճառքին։

Մեր թթուն շատ համեղ է, համեցեք։